Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Թուրքերը և թուրքերը

    Թուրքերը և թուրքերը

    22.04.2013| 12:09
    Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին:
  • «Անձնազոհ» երեսպաշտների ժամանակը

    «Անձնազոհ» երեսպաշտների ժամանակը

    21.04.2013| 23:44
    Երբ կարդում եմ առանձին ստատուսներ, ակամա ուրախանում եմ, որ ահագին մարդկանց, որոնց ժամանակին չեմ ճանաչել, այլ լույսի տակ եմ տեսել ու պատկերացրել, հասցրեցի ճանաչել: Ուզում եմ միայն հիշեցնել՝ լավ եք անում, որ այդպես «անձնազոհաբար» պաշտպանում եք ձեր նախընտրած քաղաքական այս կամ այն ուժին, ձեր «անձնազոհությունը» չկիսողներին էլ համարում ծախված: Ոչինչ, որ ոչ բոլորն են ձեզ նման կարողանում բարիկադներ «բարձրանալ» և պաշտպանել քաղաքական վերնախավերին ու նրանց կից օլիգարխներին՝ ըստ նպատակահարմարության:
  • Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Քանի դեռ մեր պայքարն ուղղված չէ Ռուսաստանից ազատագրվելու գործին

    Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Քանի դեռ մեր պայքարն ուղղված չէ Ռուսաստանից ազատագրվելու գործին

    21.04.2013| 23:42
    Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը ինձ ասաց՝ դու սկզբունք չունես, ով լինի ընդիմադիր, դու պաշտպանում ես իրեն: Միգուցե ՖԲ ընկերներիս մոտ էլ նման տպավորություն առաջանա: Պատասխանեցի մի օրինակով:
  • Իտալիայի նախագահը վերընտրվել է

    Իտալիայի նախագահը վերընտրվել է

    21.04.2013| 18:33
    Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
  • Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    21.04.2013| 18:31
    Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
  • Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    21.04.2013| 18:30
    Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
  • Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    21.04.2013| 18:29
    Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
  • Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    21.04.2013| 16:18
    ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը: Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
  • Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    21.04.2013| 16:03
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ:
  • Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ

    Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ

    21.04.2013| 12:54
    Նորապսակ մի զույգ տեղափոխվում է նոր տուն: Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։ - Նայիր՝ ինչ սև է սրա լվացքը,- ասում է ամուսնուն, բայց վերջինս կնոջ ասածին նշանակություն չի տալիս։ - Կամ օճառն է վատը , կամ էլ լվացք անել չգիտի, պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։