Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Մուշարաֆի բախտը չի բերում

    Մուշարաֆի բախտը չի բերում

    20.04.2013| 16:01
    Պակիստանի դատարանը 14 օրով երկարաձգել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կալանքը: Մուշարաֆը վերադարձել էր հայրենիք` մասնակցելու նախագահական ընտրություններին` գլխավորելով իր «Համապակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցությունը: Իրեն առաջադրված որևէ մեղադրանք նախկին նախագահը չի ընդունում:
  • Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    20.04.2013| 16:00
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Թուրքիան մեզ հետ բանակցություններ է վարում երկու չլուծված հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցի շուրջ»:
  • Անջատողականնե՞րը

    Անջատողականնե՞րը

    20.04.2013| 15:58
    ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասին նշված է, որ անջատողականները Հայաստանի օնությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ԼՂ վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան:
  • Լո-լո-ներ են հեքիաթները` հեղափոխությունների, անհնազանդության, մոնոպոլիաները վերացնելու և մնացածի մասին

    Լո-լո-ներ են հեքիաթները` հեղափոխությունների, անհնազանդության, մոնոպոլիաները վերացնելու և մնացածի մասին

    20.04.2013| 15:15
    ԱՄն-ի Պետդեպը կիսեց ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ամերիկորեն պրագմատիկ: Ինչպես ասում են` ճիշտ տեղում, ճիշտ ժամին: Զեկույցն ուղղակի «պարաշյուտով» երկնքից ընկած օգնություն էր ընդդիմադիրների գլխին: Հատկապես լուրջ նահանջ արձանագրած, արևմտյան համարում ունեցող, «հարկավորներից» Մոսկվա ուղարկված Րաֆֆու ու նրա այդպես էլ չկայացած շարժման համար: Հիմա արդեն բոլոր ընդդիմադիրները «թեմա» կունենան` մի ուրիշ ձեւ: Քարոզարշավը դրա վրա կառուցելու, հաթաթա տալու համար: Նույնիսկ բախումների գնալու ու դրանք արդարացնելու:
  • Մադուրոն երդվեց

    Մադուրոն երդվեց

    20.04.2013| 13:28
    Երեկ տեղի է ունեցել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այն կայացել է երկրի խորհրդարանում։ Պետական խորհրդանիշները Մադուրոյին շնորհել է Մարիա Գաբրիելա Չավեսը՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստրը։ Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 50,78 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ ՙԴեմոկրատական միասնությունե դաշինքից Էնրիկե Կապրիլեսը, ստացել է 48,95 տոկոս ձայն։ Վերջինս չի ճանաչել Մադուրոյի հաղթանակը և պահանջել է ձայների վերահաշվարկ։
  • Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս

    Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս

    20.04.2013| 13:25
    Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունից հետո ինքը հրաժարական է տալու Իտալիայի դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ավելի վաղ Բերսանին, որ համարվում էր երկրի վարչապետի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ խորհրդարանը չսատարեց նախագահի պաշտոնում իր կողմից ներկայացված երկու թեկնածուներին։
  • Չինաստանում երկրաշարժից 46 մարդ է զոհվել

    Չինաստանում երկրաշարժից 46 մարդ է զոհվել

    20.04.2013| 13:24
    Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել չինական Սիչուան շրջանում։ Մահացել է ավելի քան 46 մարդ։ Այդ մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հաղորդել են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 400 մարդ։ Աղետի գոտում այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ։
  • Բարեկամներ-դավաճաններ, պատիվ-անպատվություն

    Բարեկամներ-դավաճաններ, պատիվ-անպատվություն

    20.04.2013| 13:22
    Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նինո Բուրջանաձեին անվանել է «Կրեմլի բարեկամ», իսկ Իվանիշվիլիի կառավարությունը` «Կրեմլի կիսաբարեկամ»:
  • Ոչ Ռոդոտան, ոչ Պրոդին

    Ոչ Ռոդոտան, ոչ Պրոդին

    20.04.2013| 13:19
    Իտալիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն էլ թեկնածուներից ոչ մեկին հաղթանակ չի բերել: Ֆավորիտը համարվում էր 79-ամյա իրավաբան Ստեֆանո Ռոդոտան, բայց ոչ նա, ոչ նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին բավարար ձայներ չեն ստացել: Գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի լիազորություններն ավարտվում են մայիսին:
  • Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում

    Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում

    20.04.2013| 13:16
    Ապրիլի 19-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոնտգոմերին ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի համաձայնագիրը: Ստորագրումից հետո Էդուարդ Նալբանդյանն ասել է. «Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»: