Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Մրսելու ենք, մի քանի օր

    Մրսելու ենք, մի քանի օր

    16.04.2013| 13:10
    Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2՛C: Ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-19-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
  • Հաղթող խաղաքարտ՝ շահող  «ֆիշկաներով»

    Հաղթող խաղաքարտ՝ շահող «ֆիշկաներով»

    16.04.2013| 13:04
    Այսօր հիրավի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ այն կուսակցությունը, որը ոմանց համար հասկանալի, իսկ ոմանց համար՝ ոչ, մոտ երկու տարի առաջ գրեթե մոռացության էր մատնված, այսօր տարբեր ուժերի կողմից դարձել է գլխավոր թիրախներից մեկը : Դեռ Երևանի ընտրությունները «օֆիցիալ» չհայտարարված, տարբեր սոցիոլոգական հարցումները վկայում էին, որ ՕԵԿ-ն այս ընտրություններում լինելու է ֆավորիտների շարքում:
  • ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    16.04.2013| 13:02
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը նրա օգնական Թոմաս Դանիլոնը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ուղերձը կառուցողական է և երկխոսության խորացման ու համագործակցության մի շարք առաջարկներ է պարունակում: Ուշակովի գնահատմամբ` ուղերձում կան և նախկինում հնչած, և նոր տարրեր, որոնք Կրեմլը մտադիր է ուշադիր ուսումնասիրել, ապա պատասխանել:
  • Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    16.04.2013| 12:59
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյի համալսարանում ունեցած ելույթում կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:
  • Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    16.04.2013| 12:57
    Հյուսիսային Կորեայում այսօր տոնում են պետության հիմնադիր Կիլ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը: Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ առիթով Փխենյանը կարող է հրթիռային փորձարկումներ անցկացնել. հարավկորեական հետախուզության տվյալներով Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջին հեռահարության երկու հրթիռ արձակել:
  • Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    16.04.2013| 12:55
    Վրաստանի բնակչության 63%-ը կողմ է Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումներով երկաթուղու բացմանը դեմ է հարցվածների 13%-ը: Հարցումն անցկացվել է մարտի 13-27-ին: Հարցմանը մասնակցել է 3103 մարդ:
  • Ոստիկանապետի նոր նշանակումները

    Ոստիկանապետի նոր նշանակումները

    16.04.2013| 12:54
    Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվել է աշխատանքից: Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը:
  • ՀԱԿԿ-ի հայտարարությունը

    ՀԱԿԿ-ի հայտարարությունը

    16.04.2013| 12:52
    Տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես «Հայ Ազգային Կոնգրես», հապավումը` ՀԱԿ, կրճատ` Կոնգրես: Զանգվածային լրատվության միջոցներին խնդրում ենք հետայսու օգտագործել այս` իրավականորեն ամրագրված անվանումները:
  • «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ  ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

    «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

    16.04.2013| 12:08
    Ամեն մարդ ձգտում է կատարյալին: Կյանքը լի է անկատարություններով: Մարդիկ դժվարությունների և նեղությունների են հանդիպում: Կատարյալ քրիստոնյա գոյություն չունի: Մեր Տերը միայն կատարյալ անձանց չսիրեց. «Ես եկա, որպեսզի մեղավորին փրկեմ»: «Երկինքը ցնծությամբ է լցվում, երբ մի մեղավոր ապաշխարում է»:
  • Եթե ուզում ենք, որ մեզ ներեն,  մենք էլ պետք է կարողանանք ներել

    Եթե ուզում ենք, որ մեզ ներեն, մենք էլ պետք է կարողանանք ներել

    16.04.2013| 12:06
    «Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք: Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ: Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկաս 6:32-36):