Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • «Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու փաստը»

    «Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու փաստը»

    15.04.2013| 18:52
    «Թուրքիայի իշխանությունները հենց սկզբում բարձր մակարդակով թույլ են տվել Երևան-Վան չվերթի իրականացումը, որի վերաբերյալ կան համապատասխան փաստերը, սակայն վերջին պահին նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, սառեցնելով դրանք:Այս ամենը վկայում է այն մասին, որ թուրքական իշխանությունները փորձում են քաղաքականացնել նույնիսկ այնպիսի ոչ քաղաքական հարց, ինչպիսին Երևան-Վան չվերթն է: Իսկ քաղաքականացման գործընթացում նրանք հիմնական գործիքը սուտն ու կեղծիքն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ`անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպասնության հետ կապված զարգացումներին:
  • Բանակը թափանցիկ կդառնա՞ հասարակության համար

    Բանակը թափանցիկ կդառնա՞ հասարակության համար

    15.04.2013| 18:39
    Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցից irates.am-ը հետաքրքրվեց, թե ԱԺ-ում կազմակերպվող լսումները կարո՞ղ են նախադրյալներ ստեղծել, որպեսզի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու համար, ենթարկվի պատասխանատվության:
  • Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը

    Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը

    15.04.2013| 15:14
    Ապրիլի 13-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:
  • Պոեզիայի փառատոնն ու 30 ակացիաները

    Պոեզիայի փառատոնն ու 30 ակացիաները

    15.04.2013| 14:57
    «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի գրողների միությունը` ապրիլի 15-21-ը Երևանում անցկացնում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը: Փառատոնին մասնակցելու են շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ. 50 մասնակից Հայաստանից և Արցախից, 50-ը` արտերկրից: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին «Կասկադ» համալիրում:
  • Եթե կորցնենք վերջին ընթերցողին

    Եթե կորցնենք վերջին ընթերցողին

    15.04.2013| 14:55
    Ապրիլի 20-ին պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում Խնկո Ապոր գրադարանի բակում կբացվի Ընթերցողի քանդակը: «Գրողների, հրատարակիչների քանդակ ունենք, կլինի նաև ընթերցողի քանդակ, ապագայում խոստանում ենք քաղաքը զարդարել գրադարանավարի քանդակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
  • Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    15.04.2013| 00:55
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։
  • Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    15.04.2013| 00:54
    Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
  • Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    15.04.2013| 00:52
    Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։
  • Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    15.04.2013| 00:48
    Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։
  • Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Մարտադաշտւմ հույսն է

    Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Մարտադաշտւմ հույսն է

    14.04.2013| 23:23
    Մեր բոլոր շարժումները պարտվել ու հուսալքություն են առաջացրել արդարության համար պայքարի ելածների մոտ: Շարժումների առաջնորդների ճակատագիրն ինձ քիչ է մտահոգում: Ինձ ահավոր մտահոգում է այն, որ ամեն ձախողված շարժում անհուսության մի նոր խոր սպի է թողնում մարդկանց սրտերում, ավելի ու ավելի շատ պիտանի մարդկանց դրդելով լքել երկիրը՝ վերափոխումի հույս այլևս չունենալով, կամ հարկադրելով ինքնամեկուսացման: