Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը

    Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը

    10.04.2013| 17:09
    Թեպետ և արժե որոշ երևույթների մասին ավելի հանգամանորեն խոսել, առայժմ արձանագրենք հետևյալը. ա. Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ապիկարության, ազգային անպատասխանատվության և ստվերային կամ անմեղսունակ որոշումներ ընդունելու գործելաոճով ապաշնորհաբար ոտնահարել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության` նրան անկեղծաբար ընծայած վստահության քվեն՝ թույլատրելով ՀՀ-ում քրեաօլիգարխիկ վարչակարգի վերարտադրությունը և նպաստելով երկրի ապագայի հանդեպ հանրության ստվար զանգվածի հավատի հերթական սասանմանը և, որպես հետևանք, արտագաղթի չափերի նոր ընդլայնմանը: Միաժամանակ, հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի խեղկատակորեն բովանդակազուրկ ճոռոմաբանությունն առնվազն հարուցում է վերջինիս քաղաքական և մարդկային ադեկվատության վերաբերյալ հիմնավոր տարակուսանք:
  • «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    10.04.2013| 16:32
    «Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է այս իշխանություններին: Ես էլ Րաֆֆիի կողքին եմ կանգնել, քանի որ դեմ էի Սերժ Սարգսյանին: Ընտրություններին չէի գնացել, քանի որ գիտեի, թե ով է ընտրվելու, և ինչ պետք է տեղի ունենա»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ: Երգահանի ձևակերպմամբ` «այսօր ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից, որովհետև Րաֆֆին ավելի պարկեշտ, լայնախոհ մարդ է, քան Սերժ Սարգսյանը»:
  • Դեռ չեն քննարկել

    Դեռ չեն քննարկել

    10.04.2013| 15:24
    «Ճիշտն ասած, այս պահին պատրաստ չեմ պատասխանելու: Խոշոր, մասշտաբային ձևով էդ հարցը չի քննարկվել, երբ կքննարկենք՝ այն ժամանակ էլ պատրաստ կլինեմ պատասխանելու հարցին»,-ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
  • «Վանգա» դաշնակցությունը

    «Վանգա» դաշնակցությունը

    10.04.2013| 14:32
    «ՀՅԴ-ն կանխատեսել էր այսպիսի զարգացում». այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկվա դեպքերին, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ իրենք այլ լուծում էին առաջարկել, ինչը «շարժման պատասխանատուն» անտեսեց: «Նորից վերցրեք և ընթերցեք ՀՅԴ-ի հայտարարությունները, ելույթները, որ միասնական քաղաքական օրակարգն է ելքը:
  • Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը

    Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը

    10.04.2013| 13:37
    Օրերս տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հիմնադրմանը նվիրված միջոցառում: Քառյակի հիմնադիրներն են ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:
  • Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

    Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

    10.04.2013| 13:19
    Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ճաոսիի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները: Մեր երկիրը շահագրգռված է հայ-չինական կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
  • ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր

    ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր

    10.04.2013| 12:51
    ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյուրիում այսօր իշխելու է դասական երաժշտությունը։ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Գյումրու երաժշտասեր հանրությանը կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ։ Կներկայացվեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մի անգամ Ամերիկայում» և այլ հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքները։
  • Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել

    Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել

    10.04.2013| 12:42
    Ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված փորձենք անկեղծ լինել և նաև մեր գնահատականներում հստակ. բոլորս էլ գիտեինք, ոմանք` ենթագիտակցորեն, ոմանք` որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և´ առճակատման գնալ չենք ուզում, և´ ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան:
  • «Անտեղի մի վիրավորեք»

    «Անտեղի մի վիրավորեք»

    10.04.2013| 12:31
    «Կարծում եմ` անտեղի վիրավորանքները, քննադատությունները իշխանություններին չի կարելի»,-ԱԺ նիստի սկզբում, երբ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա դեպքերին և իրեն յուրահատուկ ձևով բնորոշումներ տվեց, ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով, հորդորելով պատգամավորներին ելույթները կառուցել ըստ էության:
  • Հնարավոր է

    Հնարավոր է

    10.04.2013| 12:18
    Մեր տեղեկություններով` իշխանական պլաններում որոշակի «կարիկտիրովկաներ» են տեղի ունեցել: Բանն այն է, որ իշխանական մեր աղբյուրները դեռ երեկ պնդում էին, թե նոր վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանը կձգձգի մինչև վերջին օրը. հիշենք, որ Սահմանադրությունը նախատեսում է տասնօրյա ժամկետ` վարչապետի, քսանօրյա ժամկետ` կառավարության անդամների նշանակման համար: