Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    08.04.2013| 17:52
    FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել:
  • ԲՀԿ «առյուծներն» ու Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոն»

    ԲՀԿ «առյուծներն» ու Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոն»

    08.04.2013| 17:50
    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է: Քաղաքապետի պաշտոնի հարցում, կարծես, երկու կուսակցություններ են պայքարում` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Տպավորությունն այնպիսին է, որ եթե ՀՀԿ-ն լուրջ հայտ է ներկայացրել ընտրություններում հաղթելու և քաղաքապետի պաշտոնը ևս 5 տարով պահպանելու համար, ապա ԲՀԿ-ն այլ խնդիր է լուծում: 2012 թ. խորհրդարանական ընտրություններում հաջողություն արձանագրած, սակայն 2013 թ. նախագահական ընտրությանը ոչ մի ձևաչափով մասնակցություն չունեցած ԲՀԿ-ն փորձում է վերականգնել իր դիրքերը` հասարակության աչքերում բարձրացնելով կշիռն ու զգալի նահանջ ապրած վարկանիշը:
  • «Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»

    «Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»

    08.04.2013| 17:32
    Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆՆ, այսօր խոսելով «Արմավիա» ավիաընկերության առջև ծառացած խնդիրների մասին, հայտարարեց, որ այդ հարցում, իր մեղքի բաժինն ունի պետությունը:
  • ԱԺ-ում «չափերն անցան»

    ԱԺ-ում «չափերն անցան»

    08.04.2013| 17:24
    «Էկել եք ԱԺ պատգամավորին հանձնարարական եք տալիս, թե կարաք Կարֆուրի հետ կապվել: Բա ժողովուրդն ինչի է ձեզ պահում, բա դուք կապվեք: Բա դա ձեր գործն ա»,-տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին դիմեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
  • «Ինքն էլ մեզ չի հրավիրում»

    «Ինքն էլ մեզ չի հրավիրում»

    08.04.2013| 17:22
    ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսուհետ չի պատրաստվում Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերին պատասխանել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արդյոք Գագիկ Ծառուկյանը կմասանակցի՞ նախագահի երդմնակալության արարողությանը հարցին ի պատասխան խոսնակը նեղսրտեց, թե ինչու են Ծառուկյանին առնչվող հարցերն իրեն ուղղում:
  • Հովիկ Աբրահամյանը դատարկաբանությամբ չի զբաղվում

    Հովիկ Աբրահամյանը դատարկաբանությամբ չի զբաղվում

    08.04.2013| 17:21
    «Մենք բոլորին համարում ենք մեզ մրցակից: Մենք ե՞րբ ենք որևէ մեկին ստորադասել կամ թերագնահատել: Որևէ մի կերպ չենք մարտնչում, բոլորին մրցակից ենք համարում»,-Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
  • Խոսափողը խոսելու համար չէ՞

    Խոսափողը խոսելու համար չէ՞

    08.04.2013| 17:20
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան կրկին սկսվեց վերջին շրջանում շատ գործածական դարձած «խոսափողը անջատեք» նախադասությամբ: Ինչպես միշտ, «գործողության» մասնակիցները «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն էին: Պատգամավորուհին մի քանի բառ դեռ չէր հնչեցրել, երբ Շարմազանովը շտապեց ընդհատել. «Ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ: Խնդրում եմ անջատել խոսափողը, որովհետև իր ելույթը քննարկվող հարցի հետ որևէ կապ չունի: Եթե ցանկություն ունեք հայտարարությամբ հանդես գալու, չորեքշաբթի օրը` հայտարարությունների ժամին, կարող եք դա անել: Կանոնակարգն ինձ թույլ չի տալիս Ձեզ ձայն տալ»:
  • Մահացել է Երկաթե լեդին

    Մահացել է Երկաթե լեդին

    08.04.2013| 17:17
    Լոնդոնում 87 տարեկանում ինսուլտի հետևանքով վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: 2012-ի դեկտեմբերին վիրահատել էին նրա միզապարկի ուռուցքը, 2002-ին Երկաթե լեդին ի քանի միկրոինսուլտներ էր տարել, և բժիշկը հորդորել էր հասարակական միջոցառումների չմասնակցել, հասարակական-քաղաքական գործունեությունից հեռանալ:
  • «Պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում` որքան»

    «Պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում` որքան»

    08.04.2013| 17:13
    «Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում պնդեց իր պահանջները: Գործող նախագահի հետ հանդիպումը մինչ վաղը չի կայանա: Ես մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից, այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ ԲՈԶՈՅԱՆԸ:
  • Ու՞մ ինաուգուրացիային մասնակցենք

    Ու՞մ ինաուգուրացիային մասնակցենք

    08.04.2013| 17:10
    Հայտնի է, որ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները տարբեր ժամանակահատվածներում հայտարարել են բոյկոտ՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Այդպես են վարվել Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները, այդպես է վարվել Ստեփան Դեմիրճյանն՝ իր ղեկավարած «Արդարություն» դաշինքով: Սակայն բոյկոտը երբեք էլ իշխանության ներսում չի առաջացրել ճգնաժամ: