Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Ինտրիգը պրծավ, պետք է նոր ինտրիգ

    Ինտրիգը պրծավ, պետք է նոր ինտրիգ

    05.04.2013| 03:11
    Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հետաքրքրությունն ու էներգետիկան մարեցին: Րաֆֆին հացադուլ էր հայտարարել, որովհետև արդեն իսկ փակուղի էր: ՍԴ-ն որոշումն ընդունել էր: Վերջ: Միակ կենդանի բանը դրանից հետո, որ կար Րաֆֆու շուրջը, իսկ իրականում` նրա թիկունքում, «անհնազանդության» օջախներն էին, որոնք իրենց առաջին «օպրոբացիաներն» էին անում բոլոր մակարդակներում: Ասել, որ այդ «օպրոբացիան», չնայած ներդրված ջանքին, պսակվեց հաջողությամբ, անհեթեթություն կլինի: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ գծված էր, բոլոր հաշվարկներն արված էին, փողը կար, կատարողները` նույնպես: Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ` ինչու այդքան շուտ մեռավ «անհնազանդության արքան», նրա իրական ոգին:
  • Տարոն Մարգարյանի «կրեդոն»

    Տարոն Մարգարյանի «կրեդոն»

    05.04.2013| 03:10
    Երևանի ավագանու ընտրություններում վճռական տրամադրություններ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև, Երևան»-ը: Մինչդեռ հաղթանակի իրական հնարավորություններ ունի միայն իշխող ՀՀԿ-ն: Սա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում ՀՀԿ-ն հաղթանակ է տոնել և դա շարունակական է լինելու, այլև նրանով, որ ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով բավականին բարձր վարկանիշ ունի մայրաքաղաքի բնակիչների շրջանում: Բացի դրանից, ԲՀԿ և «Բարև, Երևան» դաշինքի ցուցակների առաջին համարներ Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը երբեք աչքի չեն ընկել համայնքային կառավարման ոլորտներում, դրանով իսկ հարաբերական առավելություն ստեղծելով Տարոն Մարգարյանի համար:
  • Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը

    Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը

    05.04.2013| 03:01
    -Ձեր կարգախոսն է` «Մենք կարող ենք ավելին»: Ի՞նչ կարող է ՕԵԿ-ն ավելի անել, որը չի արվում: -Կարգախոսը կբացատրենք քարոզարշավը սկսելուց հետո: Ապրիլի յոթից Դուք Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Հիմա մի փոքր շուտ է փակագծերը բացելու համար: Ամեն ինչ` քարոզարշավի ընթացքում:
  • Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

    Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

    05.04.2013| 03:00
    Մեր հստակ տեղեություններով` հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան` բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արևմտյան կուրատորն է, այնտեղից են «ծագել» բոլոր կարգի «գունավոր» հեղափոխությունների արևները: Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ` դարի դիլեմայի. այն է` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարևանություն և ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների` նոյեմբերին սպասվող համաժողով:
  • Դեսպանները Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Ծառուկյանից էին  պաշտպանում Օսկանյանին

    Դեսպանները Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Ծառուկյանից էին պաշտպանում Օսկանյանին

    05.04.2013| 02:58
    Ի՞նչ կլինի ավագանու ընտրություններին: Հե՛չ: Նույնը: Որքան էլ այն հռչակվի համապետական, «Ազգային ժողովի Երևանի ընտրություններ», այն է` ԱԺ-ին հավասար ընտրություններ: Որքան էլ այլընտրանքային «կորիֆեյները» դիտարկեն այդ ընտրությունների բոլոր` քաղաքական, քաղաքային, ճանաչողական, բարոյական և մնացած «պլաստները», այս ընտրություններում փոքր է ֆորս-մաժորի հավանականությունը: Մեկ «նո»-ով: Երբեք մի ասա` երբեք: Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ այս ընտրությունների «էությունը»:
  • «Ինչպե՞ս եք պատկերացնում Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի կամ Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում արհմիություններ ստեղծելը»

    «Ինչպե՞ս եք պատկերացնում Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի կամ Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում արհմիություններ ստեղծելը»

    05.04.2013| 02:54
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
  • Ասում են...

    Ասում են...

    05.04.2013| 02:52
    ...թե ՀՅԴ-ում գնալով ուժեղանում է ղեկավարության և շարքերի միջև առկա դժգոհությունը: ՀՅԴ թևերի, դրսի և ներսի «ընկերների» միջև տարաձայնությունները իրենց անդրադարձն են ունեցել ոչ միայն ՀՅԴ ֆինանսական, այլև հոգեբարոյական վիճակի վրա: ՀՅԴ-ի վրա «ամագ» ունեցողներն այսօր կամաց-կամաց օտարանում են նրանից, չնայած «դիսցիպլինար» առումով ՀՅԴ «համայնքը զորավոր է, համայնքը չի ների»: Օտարվողների թվում նշվում է ոչ միայն Լիլիթ Գալստյանի, այլև Արտյուշա Շահբազյանի անունը:
  • «Մինչև թռնելդ հոպ մի ասա»

    «Մինչև թռնելդ հոպ մի ասա»

    05.04.2013| 02:50
    Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները դատապարտող կոչով այսօր «Իրատես de facto» ակումբում հանդես եկավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: «Դեպքեր, որոնք տանում են օրինական իշխանության հեղաշրջմանը, որը գլխավորում են ԱՄՆ-ը և իր համախոհները: Լիովին պաշտպանում եմ Իրանի արտգործնախարարության և ղեկավարության անհանգստությունը, որ այս առնչությամբ Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի: Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, միշտ եղել է մեր կողքին»,- նշեց ակումբի հյուրը։
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետության կորսված հեռանկարները

    Լեռնային Ղարաբաղի հանրապետության կորսված հեռանկարները

    05.04.2013| 02:45
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական, նախագահական և տեղական մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ մի տեսակ խտացած է լինում ուշադրությամբ և արտահայտչաձևերի առումով։ Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն բացասական վերաբերմունք են ունեցել այդ ընտրությունների նկատմամբ։ Ռուսաստանը համեմատաբար չափավոր ձևակերպումներ է օգտագործել, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, իր վերաբերմունքը հայտարարության ձևով չի արտահայտել, պատրաստակամություն հայտնելով շարունակելու «ֆինանսական օգնությունը Կովկասի այդ շրջանի հայ բնակչությանը»։
  • «Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»

    «Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»

    05.04.2013| 02:43
    Չինաստանի նոր առաջնորդ Սի Ցզինպինը պաշտոնակալությունից հետո իր առաջին արտերկրյա այցը կատարեց Ռուսաստան։ Ինչպես ընդգծում են Մոսկվայի և Պեկինի լրատվամիջոցները, դա վկայում է այն մասին, թե չինական ղեկավարությունն ինչ մեծ նշանակություն է տալիս իր խոշորագույն հարևանի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև, թե «այդ հարաբերություններն ինչ մակարդակ և ինչ առանձնահատուկ բնույթ ունեն»։ Իսկ «Սինhուա» գործակալությունն առանձնակի նկատել է, որ «այցը պատմական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկու առաջատար տերությունները կառուցել բացառապես բարիդրացիության, հավասարության և փոխվստահության վրա հիմնված կայուն հարաբերություններ` առանց «հնաբույր» դաշինքների օգտագործման կամ երրորդ կողմի հետ դիմակայության»։