Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Մի կարդացեք ուրիշի նամակները

    Մի կարդացեք ուրիշի նամակները

    03.04.2013| 13:54
    «Անձնական նամակները հրապարակման ենթակա չեն»` BBC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
  • Ինչու՞ է Քերին վերադառնում  Անկարա

    Ինչու՞ է Քերին վերադառնում Անկարա

    03.04.2013| 13:53
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ տարածաշրջանային այցով նորից կլինի Անկարայում, նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, Սիրիային, Իրաքին, Կիպրոսին վերաբերող հարցեր:
  • Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    03.04.2013| 13:52
    Եվրամիության փոխնախագահ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանում է Անկարա, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Քննարկման թեմա ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են:
  • «Ո՞նց կարող է մարդն այդքան ատել իր քաղաքը»

    «Ո՞նց կարող է մարդն այդքան ատել իր քաղաքը»

    03.04.2013| 13:50
    «Եթե մի գիշեր դեսանտ իջնի Երևանում, կարող է ավելի քիչ վնաս տալ, քան այն, ինչ այսօր Փակ շուկայի հետ է արվում: Սա հետևանք է այն բանի, որ ժամանակին բարձր չէինք խոսում, ահազանգում, երբ քանդեցին «Երիտասարդական պալատը», «Սևան» հյուրանոցը: «Երիտասարդական պալատը», Փակ շուկան ստացել են պետական մրցանակ: ՈՒրեմն պիտի կասեցնե՞լ պետական մրցանակ տալը: Ով ստանում է, կասկած է առաջանում, որ քանդվելու է: Եթե ճարտարապետությունն այդքան նշանակություն չունի մեր հասարակության համար, մոռանանք վաստակավոր ճարտարապետ և այլ նմանատիպ բաների մասին: Մենք կորցրել ենք մեր պատմական շերտը: Կորցրինք Երևանի կենտրոնը` Հյուսիսային պողոտան: Ոչ մի տեղ չգնալով, առավոտյան զարթնեցինք ու հայտնվեցինք ուրիշ քաղաքում: Ո՞նց կարող է մարդն իր քաղաքն այդքան ատել: Ատելությամբ լցված մարդիկ հնարավորությունները ձեռքներին ամեն ինչ պիտի անե՞ն»,-այսօր ասուլիսում հայտարարեց Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր ԲԱԴԱԼՅԱՆԸ:
  • Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    03.04.2013| 13:49
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է

    03.04.2013| 13:43
    Ընտրակաշառքի երևույթը և դրա մասին անդադար խոսակցությունները հայաստանյան քաղաքական մշակույթի անքակտելի մասն են դարձել:Այս միջոցով հեշտ է հանրությանը ընտրակեղծարարության մասնակից ու, հետևաբար, այս հարցում ընտրակեղծարարների հանցակից հռչակել:
  • «Թատրոն-X» հանրապետական փառատոն

    «Թատրոն-X» հանրապետական փառատոն

    03.04.2013| 13:22
    Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ից մայիսի 2-ը տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը` Երևանի և մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:
  • Խիստ նկատողություն մետրոպոլիտենի տնօրենին

    Խիստ նկատողություն մետրոպոլիտենի տնօրենին

    03.04.2013| 13:22
    Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:
  • Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

    Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

    03.04.2013| 13:20
    Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը: Դասական երաժշտության այս համերգաշարը նվիրվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին:
  • Այլ կերպ չէր էլ կարող լինել

    Այլ կերպ չէր էլ կարող լինել

    03.04.2013| 12:35
    Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ առաջին նախագահը չի մասնակցի Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, որովհետև ընտրված նախագահ չէ և կեղծել է ժողովրդի քվեն: Մի երկու հարց առաջին նախագահին ու նրա մամուլի խոսնակին: