Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել

    02.04.2013| 18:57
    Որոշ ուժեր կամ շրջանակներ հետեւողականօրէն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայրիկեանի նկատմամբ մահափորձն ընկալուի որպէս մի սովորական, առօրեական միջադէպ։ Դա նախագահական ընտրութիւնների հետ կապուած հասկանալի էր, եւ ես առանձնապէս չէի անդրադառնում ամոթալի դրսեւորմանը, որովհետեւ խղճալով հասկանում էի, որ այս ընտրութիւնների հետ յոյսեր կապողները չեն ուզում արմատապէս արժեզրկուած տեսնել դրանք։ Չէ՞ որ 100 տարի յետոյ էլ անաչառ գնահատականը նոյնն է լինելու:
  • «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    02.04.2013| 18:26
    ԱԺ երբեմնի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով 2010-ին տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՀՇ-ից, իսկ այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսից, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո զորակցում է պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հաճախ կարելի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
  • Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    02.04.2013| 18:15
    Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012 թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերը մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրել է աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար` 75, 80, 105, 118, 121: Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:
  • Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    02.04.2013| 18:13
    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Տոնի առթիվ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և մարզերում: Կլինեն հանդիպումներ ժամանակակից մանկագիրների` Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Երվանդ Պետրոսյանի, Անուշ Վարդանյանի և այլոց հետ:
  • «Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»

    «Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»

    02.04.2013| 17:31
    «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ, գնահատելով գյուղատնտեսական տարին, մտահոգվեց, որ կարտոֆիլի ցեցի պատճառով շուրջ 50 տոկոսով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Ինչպես նաև` 30 տոկոսով բադրիջանի, տաքդեղի և հատկապես լոլիկի ցանքատարածությունները, ինչը զգալիորեն կազդի ոչ միայն լոլիկի արտադրության, այլև վերամշակման ճյուղի վրա:
  • Տաք ու պաղի արանքում

    Տաք ու պաղի արանքում

    02.04.2013| 17:04
    Շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Ընտրությունների շեմին, ընթացքում, հետո`տեղի են ունենում աղմկալից ինչ-որ դեպքեր: Հիմնականում` մահափորձ, այսօր արդեն`սպանություն: Հասկանալի է, կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն: Իրավապահ համակարգը կպարզի` ինչ է տեղի ունեցել, ինչու, և չի կարելի խցկվել այդ ամենի արանքում:
  • Հաշմանդամներն աշխատանք կունենան

    Հաշմանդամներն աշխատանք կունենան

    02.04.2013| 15:32
    «Ե՞րբ պետք է վերելակները հարմարեցնեք, որ բարձրահարկերում ապրող հաշմանդամները կարողանան բակ դուրս գալ: Իրենց դեռ բակ դուրս գալ է պետք, մինչ կինոթատրոնները, սրճարանները, դեղատները կհարմարեցնեք»,-այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ հայտարարեց ներկա հաշմանդամ մի տղամարդ:
  • «Почем опиум»

    «Почем опиум»

    02.04.2013| 15:26
    Վարդան Օսկանյանին մոտ կանգնած ԲՀԿ մեր աղբյուրներից հետաքրքվեցինք` ինչով բացատրել արևմտյան դիվանագիտական կորպուսի այդքան հանկարծահաս ակտիվությունը, երբ Օսկանյանի գործն արդեն քանի ամիս է, ինչ հարուցված է. «Պատճառներից առաջինը, թերևս, Երևանի ավագանու ընտրություններն ու Օսկանյանի` ԲՀԿ ցուցակի առաջին համարը լինելն է. քարոզարաշավի ընթացքում, հասկանալի է, որ Օսկանյանը բավականին սուր քննադատություն կհնչեցնի իշխանությունների հասցեին, ինչն էլ կարող է իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկելու «միտք հուշել», ուստի ԵՄ դիվանագիտական կորպուսը փորձեց այս գլխից կանխել նման քայլի հնարավորությունը»: Իսկ իրենք ունե՞ն իրավունք խառնվելու մեր ներքին գործերին՝ հարցրինք մեր զրուցակցին. «Դե գիտեք, երբ նրանք շնորհավորում են Սերժ Սարգսյանին, դուք նման հարց չեք տալիս»:
  • Մեծ ֆուտբոլի սպասումով

    Մեծ ֆուտբոլի սպասումով

    02.04.2013| 14:55
    Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր կկայանա մեկ քառորդի երկու հանդիպում` ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի «Բարսելոնին», Մյունխենի «Բավարիան»` իտալական «Յուվենտուսին»: Խաղերի սկիզբը` ժամը 22.45-ին: Ըստ էության, թիմերը պատասխանատու խաղին ներկայանալու են մարտական կազմով, առանց էական կորուստների:
  • «Կոմիտասն այդ օրերում»

    «Կոմիտասն այդ օրերում»

    02.04.2013| 14:30
    «Իրական» հոգեբանական թատրոնը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա ներկայացնում է «Կոմիտասն այդ օրերում» բեմադրությունը (ռեժիսոր` Սարգիս Արզումանյան):