Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Հրդեհից 5 երեխա է մահացել

    Հրդեհից 5 երեխա է մահացել

    31.03.2013| 17:06
    Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն Կանտեն քաղաքում բռնկված հրդեհից 5 երեխա է մահացել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հանկարծակի։ Երեխաների հայրը, որ հրդեհի ժամանակ տանն էր, հասցրել է դուրս թռչել երկրորդ հարկից և հրշեջ ծառայությանը կանչել։
  • Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ

    Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ

    31.03.2013| 14:19
    Ես չգիտեմ հավատի ու քրիստոնեության ունիվերսալ բանաձև, բայց, իմ կարծիքով, հավատը դա մեր ներքին խիղճն է, մեր ներքին արգելակը ու ներելու կարողությունը, չվհատվելու ամենակարևոր հանգրվանը և սիրելու ամենաբարձր ներշնչանքը, ներելու պարտավորությունն ու ապաշխարելու կարողությունը: Քրիստոնյա լինելով էլ, ես չեմ պատկերացնում ինձ հայ առաքելական եկեղեցուց դուրս, ինչպես մարդ ասելով, չեմ կարող ինձ հայ չպատկերացնել: Ոչ այն պատճառով որ թունդ ազգայնական եմ, այլ որովհետև, ինչպես ծնողներս, ինչպես ազգությունս, այնպես էլ, իմ խորին համոզմամբ, Իմ եկեղեցին ես ժառանգել եմ, հետևաբար պետք է հոգուս մեջ կրեմ սիրով ու հպարտությամբ, քնքշանքով ու խոնարհումով:
  • Նորից այս անհավանական արգետինացին

    Նորից այս անհավանական արգետինացին

    31.03.2013| 00:48
    Իսպանիայի առաջնության «Բարսելոն»-«Սելտա» խաղում, որն ավարտվել է 2:2, նոր ռեկորդի հեղինակ է դարձել Մեսին: Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում գրավել է մրցակից բոլոր թիմերի դարպասը:
  • Բերեզովսկու նամակը Պուտինին

    Բերեզովսկու նամակը Պուտինին

    30.03.2013| 22:54
    Ինտերնետում հայտնվել է նամակը, որ Բորիս Բերեզովսկին մահից երկու ամիս առաջ իբր գրել է Վլադիմիր Պուտինին: Շատերը նամակը համարում են Կրեմլի հերթական գովազդային քայլը: Պատմությունը սկսվեց Բորիս Բերեզովսկու մահվան օրը, երբ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մահից որոշ ժամանակ առաջ Բերեզովսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին և թողություն խնդրել իր գործած մեղքերի համար` ցանկանալով վերադառնալ Ռուսաստան:
  • Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային

    Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային

    30.03.2013| 22:53
    Եվրոպական Կենտրոնական բանկը Մայնի Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում ներկայացրել է նոր 5 եվրոյանոց թղթադրամը: Արարողության համար ընտրվել է թանգարանը, որովհետև նոր թղթադրամի վրա պատկերված է ցուլի կերպարանք ընդունած Զևսի առևանգած փյունիկական արքայադուստր Եվրոպան, ում դիմանկարը գինու հին սկիհի վրայից է պատճենված:
  • Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա

    Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա

    30.03.2013| 22:51
    Իսրայելը 2013 թ. իր պատմության մեջ առաջին անգամ ամենաշատ հրեա բնակչություն ունեցող երկիրը դարձավ: Երուսաղեմի Հրեական համալսարանի տվյալներով աշխարհում կա 13,8 միլիոն հրեա, նրանցից վեց միլիոնը բնակվում է Իսրայելում, 5,5 միլիոնը` ԱՄՆ-ում:
  • Մուրճի և սալի արանքում

    Մուրճի և սալի արանքում

    30.03.2013| 22:47
    Վերջերս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը զգուշացրել է Հայաստանին, որանհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ: Նա Արևելյան գործընկերության անդամ պետություններին առաջարկել է ընտրություն կատարել այդ երկուսի միջև:
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սկսած Աբելից

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սկսած Աբելից

    30.03.2013| 15:46
    «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, կամ մեղվի մոտ գնա, տես թե ինչպե՜ս գործունյա է»: Այս պատճառով է Քրիստոս ծուլացողներին ասում. «Ինչու՞ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: Պետք է Տիրոջ այգին մշակել երկու պատճառով. նախ, որովհետև այս այգու տանուտերն Աստված է և խիստ մտահոգված է մշակներ վարձելու համար, այս պատճառով մշտապես մշակներ վարձելու է ելնում:
  • Պետք չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար

    Պետք չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար

    30.03.2013| 15:39
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ ԱԳՈՒԼԵՑԻՆ, խոսելով Սուրբ Զատկի տոնի, նրա հոգևոր և ազգային խորհրդի մասին, մի շարք խորհուրդներ տվեց: Ըստ ազգագրագետի, Սուրբ Զատկի տոնական սեղանը զարդարող ուտեստները պետք է լինեն կարմիր ներկված ձուն, ձուկը, տարբեր տեսակի կանաչիները, չամչով բրնձե փլավն ու կարմիր գինին:
  • Հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը

    Հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը

    30.03.2013| 15:12
    26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը: «Գլազարը» նախագծվել և կառուցվել էր «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում պրոֆ. Հրանտ Թովմասյանի գիտական և Յուրի Խոջայանցի վարչական ղեկավարությամբ: Այն աշխատեց խորհրդային «Միր» տիեզերակայանի «Քվանտ» մոդուլի վրա: «Գլազարը» 40սմ Ռիչի-Կրետյենի համակարգի 1.3 աստիճան տեսադաշտով դիտակ էր, որը լուսանկարչական ժապավենի վրա գրանցում էր տիեզերական մարմինների ճառագայթումը 1640 անգստրեմ ալիքի երկարության վրա 250 անգստրեմ լայնության շերտով: