29.03.2013|
19:50
Ես` ես եմ: Խենթ ասեմ, թե խելառ, միևնույն է ` գիժ եմ: Վերևից ահա անձրևը թափվում է գլխիս, հետո` գետնին: Անձրևից հետո արևը ծագում է, մայր մտնում երեկոյան ու այդպես հերթականությամբ ամեն բան իր տեղն է ընկնում ` կենդանի շնչում, անհետանում, հետո կենդանի ճշմարտությամբ ու հավատով բացահայտվում է սկիզբն աշխարհի: Տաք է, մինչդեռ տարվա, չորս եղանակներից չգիտեմ, որն է ներկա: Թվում է` ամեն ինչ լավ է, հաջող: