29.03.2013|
00:23
«Սա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան կամ Պողոս-Պետրոս պայքար չէ: Սա յուրահատուկ զարգացում չէ, մենք պետք է տեսնենք մեզ պատմության, մեր երկիրը` համաշխարհային գործընթացների մեջ: Այն, ինչ Հայաստանում կատարվում է, ոչ թե 2013-ի գարունն է, այլ 1917-ի փետրվար-մարտը»,- պատմական էքսկուրս անելուց հետո «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ սա պայքար է` «ծնվող բուրժուական հասարակարգն ընդդեմ ֆեոդալականի»: