Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Սուր շնչառական վարակներով հիվանդությունները շարունակում են աճել. կա մահվան դեպք

    Սուր շնչառական վարակներով հիվանդությունները շարունակում են աճել. կա մահվան դեպք

    20.03.2013| 17:18
    Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։
  • Սուրեն Զոլյանն ընդգրկվել է «Ժառանգության» համամասնական ցուցակում

    Սուրեն Զոլյանն ընդգրկվել է «Ժառանգության» համամասնական ցուցակում

    20.03.2013| 16:57
    «Ժառանգություն» կուսակցությունը վաղը կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցուցակը: Այդ առնչությամբ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մասնակցելու է ընտրություններին:
  • «Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»

    «Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»

    20.03.2013| 16:53
    Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն ԶՈԼՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ իշխանությունը պետք է հիմնված լինի վստահության և հարգանքի վրա, իսկ եթե այդպես չէ, ուրեմն դա կամ «բանդիտական», կամ էլ «օկուպացիոն» իշխանություն է: «Մենք այսօր իշխանություն չունենք: Իշխանություն չունենալով՝ խախտվում է նաև պետության գոյատևումը, քանի որ պետությունը չի կարող գոյատևել օկուպացիոն ռեժիմով»,-ասաց նա:
  • Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու

    Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու

    20.03.2013| 16:38
    Ասում են, երբ Համ Կ(բ)Կ ինչ-որ համագումարի ավարտին Ստալինին զեկուցում են, որ կենտկոմի կազմի փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կիրովն իրենից եռակի շատ ձայն է ստացել, նա սադիստի անվրդովությամբ կարգադրում է. «Пишите наоборот»... Հիմա մերն է։ Անկախանալուց ի վեր, չեղավ հատկապես նախագահական մի ընտրություն, որում պարտվածը չվազեր հարթակ և մուրազը փորը մնացածի զայրույթով չհայտարարեր, որ իրեն տրված ձայների քանակը ևս` «ստալինաբար» կեղծվել են և իր էքսցեսասեր համախոհներին հանուն իրեն չոգեկոչեր` անդուլ պայքարի, թեկուզ «չնչին» զոհերի գնով (2008 թ. մարտի 1)։
  • Ձեր էժանագին քաղտեխնոլոգիաները ձեզ պահեք

    Ձեր էժանագին քաղտեխնոլոգիաները ձեզ պահեք

    20.03.2013| 16:29
    Ազնիվ չեն և խաբեբա են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գլխից մեծ-մեծ բաներ են խոստանում ժողովրդին՝ հեսա հաղթելու ենք, հեսա ռեժիմը տապալելու ենք, հեսա իշխանափոխություն ենք անելու, երկիրը մաքրելու ենք: Հաշվեք, թե նման չիրականացած խոստումները որքան թանկ են նստում հայ մարդկանց վրա, որոնք ձեզ հավատում են:
  • «Ո՞վ է ներկրել սպիտակ համարանիշերը»

    «Ո՞վ է ներկրել սպիտակ համարանիշերը»

    20.03.2013| 16:13
    Տաքսու վարորդները տարակուսում են. «Ինչո՞ւ պարտադրեցին դեղին համարները, որ հետո էլ հանել տան էլի պարտադրանքով»։ Առաջիկայում կառավարությանն է ներկայացվելու նոր նախագիծ, որով նախատեսվում է հեշտացնել տաքսու վարորդների գործը։
  • «Սերժ Սարգսյանի խոստումները հետընտրական կաշառք են»

    «Սերժ Սարգսյանի խոստումները հետընտրական կաշառք են»

    20.03.2013| 16:00
    ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով`այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի առջև կա 3 ճանապարհ. առաջինը ուժի միջոցով իշխանափոխության հասնելն է, երկրորդը Ազատության հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որը, ըստ Ա.Մելիքյանի, ի վերջո ցրվելու է իշխանության կողմը, և երրորդ ճանապարհը համաձայնության գալն էր, սակայն ինչպես երևում է, իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու հատուկ բան չունի:
  • Այլմոլորակային էլ կխոսեցնեք

    Այլմոլորակային էլ կխոսեցնեք

    20.03.2013| 15:50
    Այն, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ ամբողջ նստաշրջանի ընթացքում «ձեն-ձուն» չեն հանում, նորություն չէ: Բայց որ դահլիճից դուրս էլ ոչ մի հարցի չեն ուզում պատասխանել, ստիպված ես մտածել, որ իրենք իրենց տեղում չեն: ԲՀԿ-ի գործարար պատգամավորներին փորձում էինք մի հարց ուղղել, սակայն բոլորն առանց ձայնագրիչի խոսում էին, իսկ այն տեսնելով` հեռանում:
  • Ինչի՞ն եք «դեմ» կամ «ձեռնպահ»

    Ինչի՞ն եք «դեմ» կամ «ձեռնպահ»

    20.03.2013| 15:37
    Այսօր ԱԺ-ն 66 կողմ ձայնով ընդունեց ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ նիստում տեղի է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    20.03.2013| 15:14
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 23-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ.Մկրտչյան, Թումանյան, Պուշկին, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցի, Եկմալյան, Ֆիրդուսի, Սարյան, Լեո փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 83-101, Կողբացու 11-75, Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Մաշտոցի 7, 9, 20, 22, Պարոնյան 2-16 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: