20.03.2013|
14:45
Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանի մրցակիցը նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ու ակտիվում երկու միավոր ունեցող Պյոտր Սվիդլերն էր: Թեեւ ակնհայտորեն դժվար է բուն սկզբնաղբյուրից ինֆորմացիա չունենալու պարագում դատողություններ անելը, այդուհանդերձ առանձնապես բարդ չէ նկատելը, որ հայ գրոսմայստերը Ռուսաստանի վեցակի չեմպիոնի հետ խաղում չէր կարող մտքում չունենալ այսօր Վլադիմիր Կրամնիկի հետ սպասվելիք մրցամարտը: