Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Կառավարության ստվերայինն է լավ

    Կառավարության ստվերայինն է լավ

    19.03.2013| 01:12
    Կարելի էր կարծել` նոր աշխարհակարգ կերտելու ճամփին ահագին հնացել էր ոչ անհայտ Ջին Շարպի տեսությունը, որն իր փայլուն գործարկումն ապրեց ԽՍՀՄ-ի փլուզման օրերին, հետո էլ Մայդանում և վրացական «վարդերի», զուգահեռ` հարավսլավական «բուլդոզերների», ղրղզական «կակաչների» և «ուղտերի» հեղափոխությունների ժամանակ: Մանավանդ որ, «արաբական գարունը» քիչ էր մնացել ղեկավարելի քաոսը «նետեր ձորը»։
  • Ասում են...

    Ասում են...

    19.03.2013| 01:10
    ...թե Հայաստանում գործող բոլոր կարգի կազմակերպություններն այս, է՛լ առավել նախընտրական շրջանում ոտքի վրա են եղել` հանուն Րաֆֆիի: Ավելին` նոր տարվա շեմին Հայաստան է ժամանել Ռընե Լևոնյանին փոխարինած Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, որը Լևոն Պարտակճյանի ու «համապատասխան» այլ մարդկանց հետ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` բանակցություն-ժողովի շրջանակներում:
  • Իսկ մի՞թե մենք վատ  ենք եղել իրար հետ

    Իսկ մի՞թե մենք վատ ենք եղել իրար հետ

    19.03.2013| 01:08
    ՈՒրբաթ օրը տեղի ունեցած ընդդիմադիր միտինգի հիմնական ինտրիգը Րաֆֆի Հովհաննիսյանի սպասվելիք արձագանքն էր` ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հնչեցրած բավականին կոշտ մտքերին: Հաջորդ ինտրիգը հարցի պատասխանն էր` այդ ամենից հետո դուրս գալո՞ւ է «Ժառանգությունը» ԵԺԿ-ից, ինչպես կանխավ ասել էր:
  • Ինչո՞ւ են անուններ հնչեցնում`  առանց համաձայնեցնելու

    Ինչո՞ւ են անուններ հնչեցնում` առանց համաձայնեցնելու

    19.03.2013| 01:03
    Երկու օր է, ինչ հանրության ակտիվ հատվածի համար անակնկալ է դարձել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից ստվերային կառավարության կազմի հրապարակումը, որում տեղ են գտել արվեստագետների, հանրային գործիչների, լրագրողների, փաստաբանների, նախկին պաշտոնյաների, տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչների անուններ:
  • Ի՞նչ էր հարցնում Աբրահամյանը Դալլաքյանից

    Ի՞նչ էր հարցնում Աբրահամյանը Դալլաքյանից

    19.03.2013| 00:49
    Երեկ ԱԺ-ում ամենապահանջվածը «ԱԺ կանոնակարգ-օրենքն» էր: Նիստի սկիզբը քաոսային էր, ու իրավիճակը հնարավոր էր փրկել միայն օրենքի կիրառմամբ: ՈՒ մինչ ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը «Ժառանգություն» խմբակցության քարտուղարին էին մի կերպ սաստում (ընդ որում` անհաջող), որպեսզի շարունակեն նիստի աշխատանքը, ՀՀԿ-ից Մանվել Բադեյանի նյարդերը տեղի տվեցին: Այս անգամ, ի տարբերություն նախորդների, ԱԺ ղեկավարությունը ճիշտ պահին կողմնորոշվեց և անջատել տվեց խոսափողը, քանի որ վարման կարգին չէր առնչվում Զարուհի Փոստանջյանի ելույթը:
  • Եվրասիական միություն`  քննարկում քառակի դիտակետից

    Եվրասիական միություն` քննարկում քառակի դիտակետից

    19.03.2013| 00:38
    Մարտի 16-ին «Ինտեգրում և զարգացում» հետազոտական, վերլուծական, հասարակական կազմակերպությունը քառակողմ կոնֆերանս էր կազմակերպել «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» թեմայով` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսին ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, չորս երկրների բարձրաստիճան պետական պաշտոնյաներ ու գիտնականներ:
  • Գանդիից մինչև կարգազանց պատգամավոր

    Գանդիից մինչև կարգազանց պատգամավոր

    19.03.2013| 00:25
    ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր) -Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով է կրկին ստեղծվելու: Որպես նախկին հանձնաժողովի նախագահ, Ձեր ակնկալիքներն ինչպիսի՞ն են: Կկարողանա՞ն հասնել այնպիսի արդյունքների, ինչը ձեզ չհաջողվեց: -Ցանկացած հանձնաժողովի, որը դեռ չի ստեղծվել, գնահատական տալը ճիշտ չէ: Կհայտնեմ անձնական տեսակետ: Նորմալ եմ վերաբերվում ցանկացած ձևավորվող հանձնաժողովի: Ըստ էության, այդ հարցով երեք հանձնաժողով է գործել, սա չորրորդն է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2013| 00:24
    Գոսացած սիրտս մեռնում է նորեն` Ապառաժեղեն անկյանք մի խինդով: Մի անտեսիր, Տե՛ր, Մի թող, որ մեռնի թպիրտը սրտիս` Այսպես դառնորեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2013| 00:23
    Ով ողորմություն է անում, նախ փոխ է տալիս մերձավորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։ Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։ Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց  կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը

    ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը

    19.03.2013| 00:22
    Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, և խոշոր պետություններն ակտիվորեն նպաստում են դրան։ Սակայն եթե Հայաստանը, մեծացնելով իր ռազմական հզորությունը, միանգամայն հասկանալիորեն հայտարարում է, որ շահագրգռված չէ նոր պատերազմով, ապա Ադրբեջանն ու Վրաստանը ջանում են արտաքին աշխարհին ամեն կերպ համոզել, թե սպառազինությունների մրցավազքը խթանում են հարևան ագրեսոր պետությունները։ Ընդ որում, եթե Վրաստանը քչից-շատից չափավոր դիրք է պահպանում, ապա Ադրբեջանը միանգամայն բացահայտորեն ազդարարում է քաղաքական հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումների ագրեսիվ էությունը։