Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Գանդիից մինչև կարգազանց պատգամավոր

    Գանդիից մինչև կարգազանց պատգամավոր

    19.03.2013| 00:25
    ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր) -Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով է կրկին ստեղծվելու: Որպես նախկին հանձնաժողովի նախագահ, Ձեր ակնկալիքներն ինչպիսի՞ն են: Կկարողանա՞ն հասնել այնպիսի արդյունքների, ինչը ձեզ չհաջողվեց: -Ցանկացած հանձնաժողովի, որը դեռ չի ստեղծվել, գնահատական տալը ճիշտ չէ: Կհայտնեմ անձնական տեսակետ: Նորմալ եմ վերաբերվում ցանկացած ձևավորվող հանձնաժողովի: Ըստ էության, այդ հարցով երեք հանձնաժողով է գործել, սա չորրորդն է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2013| 00:24
    Գոսացած սիրտս մեռնում է նորեն` Ապառաժեղեն անկյանք մի խինդով: Մի անտեսիր, Տե՛ր, Մի թող, որ մեռնի թպիրտը սրտիս` Այսպես դառնորեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2013| 00:23
    Ով ողորմություն է անում, նախ փոխ է տալիս մերձավորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։ Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։ Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց  կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը

    ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը

    19.03.2013| 00:22
    Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, և խոշոր պետություններն ակտիվորեն նպաստում են դրան։ Սակայն եթե Հայաստանը, մեծացնելով իր ռազմական հզորությունը, միանգամայն հասկանալիորեն հայտարարում է, որ շահագրգռված չէ նոր պատերազմով, ապա Ադրբեջանն ու Վրաստանը ջանում են արտաքին աշխարհին ամեն կերպ համոզել, թե սպառազինությունների մրցավազքը խթանում են հարևան ագրեսոր պետությունները։ Ընդ որում, եթե Վրաստանը քչից-շատից չափավոր դիրք է պահպանում, ապա Ադրբեջանը միանգամայն բացահայտորեն ազդարարում է քաղաքական հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումների ագրեսիվ էությունը։
  • Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    19.03.2013| 00:19
    Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությամբ կայացած հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: «Ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են արդեն: Չկան ոչ գաղափարներ, ոչ համոզմունքներ: Կառավարությունը, կարծես թե, չգիտի ինչպես պիտի իր գործն անի»,-թախիծն աչքերում ասել է Ժերար Դեպարդիեն:
  • Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ

    Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ

    19.03.2013| 00:17
    Մարտի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս առաջինի գահակալության արարողությունը: Հայաստանը Վատիկանում ներկայացված կլինի հոգևոր և աշխարհիկ բարձրագույն իշխանությամբ` Հռոմ են մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը չիմանա

    Րաֆֆի Հովհաննիսյանը չիմանա

    19.03.2013| 00:15
    Մարտի 21-ին Երևան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
  • Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    18.03.2013| 21:11
    Կառավարությունը մտադիր է շատ արագ կերպով ԱԺ-ում հաստատել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագիծը, ինչը, բնական է, քանի որ, ըստ գործադրի, այն նպատակ ունի խթանելու արտահանման գործընթացը։ Հանուն ճշմարտության նկատենք, որ օրինագիծը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետաքրքրական է, որ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում ևս հնարավոր խնդիրներ կանխատեսում են, և պատահական չէր, որ օրինագիծը հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկման առիթ դարձավ։
  • «Շիրակը»` միանձնյա առաջատար

    «Շիրակը»` միանձնյա առաջատար

    18.03.2013| 20:42
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսունչորսերորդ տուրում աղյուսակը եզրափակող «Բանանցն» ու «Արարատը» միմյանցից բաժանվեցին առանց դարպասի գրավման: «ՈՒլիսի» հետ խաղում դիլիջանցիները սեփական հարկի տակ դարձան երկու գոլի հեղինակ (Ռումյան Հովսեփյան, Ֆիլիպ Տիմով)` գործող չեմպիոնին թողնելով ունեցած վաթսունինը միավորով: Այս վերջին դիմակայության կողքին մրցակցային առումով պակաս հետաքրքրական չէին «Փյունիկ»-«Միկա», «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումները, քանի որ կարող էին փոփոխություններ մտցնել մրցաշարային աղյուսակում:
  • Ֆեմիդայի կապված աչքերը

    Ֆեմիդայի կապված աչքերը

    18.03.2013| 20:22
    Կալիֆոռնիական Կառլսոն քաղաքում կիսամիջին քաշային կարգում (66,7 կգ) WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շաբաթ օրը միմյանց հետ մրցեցին չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ, ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովն ու աշխարհի գործող չեմպիոն Թիմոթի Բրեդլին: Ամերիկացին, ով մինչ այս մրցակցությունն ուներ երեսուն անպարտ մենամարտերի շարան, սկզբունքորեն շատ բան ուներ ապացուցելու: