Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • «Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»

    «Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»

    15.03.2013| 00:10
    ՀՀՇ-ում խմորումները շարունակվում են: Կուսակցությունը ոչ ևս անելու Տեր-Պետրոսյանի քայլն անակնկալ չէր շատերի համար, որովհետև ՀՀՇ-ի անվանափոխության հարցն այդ կառույցի առաջ Տեր-Պետրոսյանը դրել էր դեռևս իննսունվեցին, երբ նախագահական ընտրություններում նա շատ վատ ցուցանիշներ ամրագրեց, և Վազգեն Մանուկյանի կողմնակիցները համոզված էին, որ Վազգենն է ընտրվել ու «նախագահ» է, ինչպես այս օրերին համոզված էր Տեր-Պետրոսյանը` Րաֆֆու հաշվով:
  • Մի տնից չեն` մի հալից են

    Մի տնից չեն` մի հալից են

    15.03.2013| 00:06
    Ներկա քաղաքական իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մի քանի զուգահեռ գործընթացներ միաժամանակ թափ են հավաքում: Արտքաղաքական: Ներքաղաքական: Ներիշխանական: Ներընդդիմադիր: «Ֆոկուսը» պահենք վերջին երկուսի վրա: Ղեկավարելի քաոսը, որքան էլ թվում է հնացած, նույն Բժեզինսկու ու Սորոսի չափ, այնքան հնացած, որ քսանյոթամյա «նրանց» սիրուհին կարող է «չաքուջով» խփել նրանց «գլխին» (դե` էլի), այնուհանդերձ, սույն ղեկավարելի քաոսն իր «աղջիկ վախտվա» հմայքը դեռ պահում է:
  • «Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք

    «Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք

    15.03.2013| 00:04
    Սերժ Սարգսյանի երկար սպասված այցը Մոսկվա կայացավ: Սա այն դեպքն է, երբ բանակցող կողմերի «սիրուն աչքերից», աուրայից պետք է հասկանալ` դիվանագիտական վարագույրի հետևում ինչ է կատարվել, որովհետև, որպես օրինաչափություն, նախ` որևէ արտահոսք տեղի չի ունենում, այցին հետևող զարգացումներն են «ասում»` ինչ է խոսվել, և հետո` բուն հանդիպումը այդ օրը չէ, որ կայանում է: Իրական բանակցությունները տեղի են ունենում այցի երեկոյան` «կոնսպիրատիվ» պայմաններում: Մնացածն արարողակարգ է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.03.2013| 00:02
    Որոնումի փշուրներն անհետանում են ամեն առավոտ. Մաքուրի մեջ լցված սպասումները լռում են անձայն. Ով տարավ լույսի մշուշը, Որ ժայռ դառած հառնում է կրկին:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.03.2013| 00:01
    Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։ Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։ Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբաստանության պատճառով։ Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։ Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր։
  • Հուսանք` Ձեր հոգու խորքում  ընդունում եք, որ չեք հավաքել  անհրաժեշտ քվե

    Հուսանք` Ձեր հոգու խորքում ընդունում եք, որ չեք հավաքել անհրաժեշտ քվե

    15.03.2013| 00:01
    Ցավալի է, երբ ժողովուրդը դառնում է անկառավարելի, երբ միջակությունները և անհավասարակշիռ տգետները քարեր են նետում մեծությունների վրա: Կարդում ես լրագրերը, կայքէջերը և ապշում մարդկանց անլրջությունից, անտեղի ժողովրդահաճությունից, ենթադրյալ կեղծիքները մեծածավալ կեղծարարության վերածելու մոլեռանդությունից: Մեծամասշտաբ կեղծարարությամբ ու անհանդուրժողականությամբ մոլորվածները մեղադրում են ազնվասիրտ, հայրենասեր, հանճարեղ Շառլին, մեծ մտավորականներ, հայրենիքի բախտով մտահոգ Սոս Սարգսյանին, Ռազմիկ Դավոյանին, հայ հոգևոր առաջնորդներին, նաև ողջ աշխարհի ղեկավարներին` ինչպես եք համարձակվում շնորհավորել Սերժ Սարգսյանին` որպես ընտրված նախագահի. զարմանք բան է, ողջ աշխարհը ճանաչում է ընտրությունների իրավաչափ լինելը, բացի օրուգիշեր ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ճամարտակող, ժողովրդական զանգվածներին հրահրող «հրապարակախոսներից» և նրանց ձայնակցող ալիևշչինայից:
  • Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մա՛րդ լինենք, վա՛րդ լինենք, զա՛րդ լինենք»

    Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մա՛րդ լինենք, վա՛րդ լինենք, զա՛րդ լինենք»

    14.03.2013| 23:57
    Մեր Հայ Մեծերն այնքա՜ն մոտ են մեզ, այնքան սիրելի, ժողովրդական, որ անհնար է պատկերացնել, թե մի օր նրանք կարող են մահանալ: Ցավալի է: Գնա՜ց նաև մեր Ոզնին՝ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
  • Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում

    Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում

    14.03.2013| 22:30
    Սահմանադրական դատարանը, ինչպես և սպասվում էր, մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը, որով նրանք վիճարկում էին ՀՀ նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները: Սահմանադրական դատարանը, սկսած 1996 -ից, նույն կերպ է վարվել՝ լեգիտիմացնելով գործող իշխանությունը: Հասարակության մեջ, սակայն, դրանից կասկածներն ու անվստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի են խորացել: Եթե ՍԴ-ն և նրա երկարամյա նախագահը մշտապես գործել են իշխանության հրահանգով, հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի դիմել ՍԴ:
  • ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը

    ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը

    14.03.2013| 19:38
    ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը` ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի թիվ 62 Ա որոշումը: «ՍԴ-ն նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, սակայն գործի քննությունը վկայեց, որ դիմողների կողմից դրանք անտեսվել են: ՍԴ-ն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի, դատարանների լիազորությունները վերակատարելու լիազորություն: Դիմողների ներկայացուցիչները փորձում էին այդ բացը լրացնել»,-հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
  • Նաև Նազարբա՞ևը

    Նաև Նազարբա՞ևը

    14.03.2013| 18:49
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրատվամիջոցների հաղորդումով` գաղտնի մեկնել է Իսրայել: Պատճառը քաղաքական չէ, ենթադրվում է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեկնել է Իսրայել քաղցկեղից բուժման. իսրայելական կլինիկաները համարվում են լավագույնը այդ ախտի դեմ պայքարում: