Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Ընդամենը 77 ձայն` և դուք պապ եք, եթե կարդինալ էիք

    Ընդամենը 77 ձայն` և դուք պապ եք, եթե կարդինալ էիք

    10.03.2013| 16:31
    Վատիկանի Սիքստինյան կապելլայի տանիքին արդեն տեղակայվել է հանրահայտ ծխատար խողովակը, որից դուրս եկող ծխի գույնը պիտի հաղորդի պապի ընտրությունների արդյունքների մասին: Երբ ձայների մեծամասնությամբ` այս դեպքում 77 ձայնով, որևէ կարդինալ պապ ընտրվի, ծխատարից դուրս է գալու սպիտակ ծուխ, եթե պապ չընտրվի, ծուխը սև է լինելու:
  • Օբամա լինելը բավարար է նախագահ, բայց ոչ նահանգապետ դառնալու համար

    Օբամա լինելը բավարար է նախագահ, բայց ոչ նահանգապետ դառնալու համար

    10.03.2013| 16:29
    Նախագահական ընտրություններին զուգահեռ Քենիայում տեղի են ունեցել և նահանգային ընտրություններ: Նահանգապետերի թեկնածուներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրն էր` Աբոնգո Մալիք Օբաման, որ հավակնում էր դառնալ Սիայայի նահանգապետ: Նա ստացել է ձայների ամբողջ մեկ տոկոս:
  • Ձեզ որոնում է Հաագայի դատարա՞նը. դուք նախագահ կդառնաք

    Ձեզ որոնում է Հաագայի դատարա՞նը. դուք նախագահ կդառնաք

    10.03.2013| 16:26
    Նախնական տվյալներով` Քենիայի նախագահ է ընտրվել փոխնախագահ 51-ամյա Քենի Ուհուրու Քենիատան, նա ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: Հաագայի միջազգային քրեական դատարանը Քենիատային մեղադրում է մարդկության դեմ գործած ոճիրների մեջ: Նրա մրցակիցը` գործող վարչապետ Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 43,2 տոկոսը և հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները` կողմնակիցներին կոչ անելով գործել օրենքի շրջանակներում:
  • Արմեն Մարտիրոսյան. «ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում»

    Արմեն Մարտիրոսյան. «ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում»

    10.03.2013| 16:23
    -Դուք ճիշտ եք` մենք նման վերաբերմունք քաղաքացիներից չէինք սպասում, որովհետև եթե լցոնումները, հավելյալ քվեարկությունները, ձայնագողությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները անվավեր դարձնելը հանենք, կտեսնենք, որ այս ընտրություններում իսկապես իրավիճակ է փոխվել: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց ժողովրդին և ժողովուրդն էլ հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովուրդն իսկապես մեր պատկերացրածից առաջ գնաց: «Ժառանգությունն» ավելի ճկուն էր, կարողացավ արագ արձագանքել ժողովրդի փոխված տրամադրություններին:
  • «Լուժնիկին» վանկարկում է «Մո՛վ-սի՛ս-յա՛ն» (տեսանյութ)

    «Լուժնիկին» վանկարկում է «Մո՛վ-սի՛ս-յա՛ն» (տեսանյութ)

    10.03.2013| 15:45
    Մի քանի րոպե առաջ ավարտվեց Ռուսաստանի վերսկսված առաջնության «Սպարտակ»-«Թերեք» հանդիպումը, որին մասնակցում էր մոսկովյան ակումբի նոր ձեռքբերումը` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը գերազանցեց ամեն մի սպասում` դառնալով մեկը մեկից տարբեր երեք գոլի հեղինակ: Եթե առաջինը տուգանային հրապարակում պահի մեջ ակնթարթորեն կողմնորոշվելու արդյունք էր, երկրորդը` թնդանոթային հարված, ապա երրորդն անհատական փայլուն անցումից հետո ռմբահարում էր:
  • «Պատրաստ ենք ավելի լայն կոնսոլիդացիայի`ԲՀԿ առանցքի շուրջ»

    «Պատրաստ ենք ավելի լայն կոնսոլիդացիայի`ԲՀԿ առանցքի շուրջ»

    10.03.2013| 15:15
    Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ որոշվել է մասնակցել մայիսի 5-ին նախանշված Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք`այս օրերին «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները քննարկումներ են անցկացրել Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ:
  • Քունը լավացնում է հիշողությունը

    Քունը լավացնում է հիշողությունը

    10.03.2013| 15:10
    Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, շատ ուսանողներ չեն կարողանում դասախոսությունները մինչև վերջ լսել և դասի կեսից քնում են: Գիտնականների կարծիքով` դա նորմալ երևույթ է, և, նոր տեղեկություն ստանալուց հետո, քնելու ցանկությունն ամրապնդում է այն մարդու ուղեղում:
  • Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների

    Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների

    10.03.2013| 15:07
    Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք` նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն այժմ գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասն առանձին հիվանդություն է: Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը:
  • Օգնենք փոքրիկ Անգելինային

    Օգնենք փոքրիկ Անգելինային

    10.03.2013| 14:54
    Էջմիածնի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 5-ամյա փոքրիկը օգնության կարիք ունի: Արդեն 4-5 տարի է Անգելինա Միրզոյանը տառապում է նորածնային ժամանակահատվածում տարած սպոնտան արյունազեղումից առաջացած առողջական լուրջ խնդիրներով:
  • Բրահիմին նշել է, որ Սիրիայում իրավիճակը դրամատիկական է

    Բրահիմին նշել է, որ Սիրիայում իրավիճակը դրամատիկական է

    10.03.2013| 13:52
    Իրավիճակը Սիրիայում դրամատիկական է և օրեցօր վատանում է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ Նրա կարծիքով՝ առաջնայնությունը պետք է տրվի սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչը կապահովի երկրի կայունությունն ու անվտանգությունը։