Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    23.02.2013| 18:35
    Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
  • «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    23.02.2013| 18:24
    «ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը:
  • «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    23.02.2013| 17:11
    ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը:
  • Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Մեդիացեցը ձվադրում է

    Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Մեդիացեցը ձվադրում է

    23.02.2013| 16:22
    Մեզանում կան մարդիկ, ովքեր ամենայն լրջությամբ բարբառում են անտրամաբանական և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «ճշմարտություններ»: երբ հարցնում ես, թե որտեղի՞ց է այդ Ճ-ն, ասում է՝ ՏԵԼԵՎԻԶՐՆ ասեց:
  • Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն

    Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն

    23.02.2013| 15:19
    Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
  • «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»

    «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»

    23.02.2013| 15:08
    Երեկ Ազատության հրապարակում էր նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Հարցին, թե ինչպես կբացատրի հանրահավաքին իրենց մասնակցությունը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իրենք նույնպես «Ժառանգության» համակիրներն են, վերջինս պատասխանել է. «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը: Հասարակությունը իր բողոքն է արտահայտում, և մենք, որպես հայ քաղաքացի, մեր անհատական մասնակցությունն ենք բերել հասարակության քանակն ավելացնելու համար: Մենք համաձայն չենք, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ»:
  • Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ

    Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ

    23.02.2013| 14:50
    Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր հրաժեշտի հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ վերջին 600 տարվա մեջ առաջին հրաժարականը տեղի կունենա հինգշաբթի։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև մի քանի կարդինալներ, ովքեր կմասնակցեն նոր Պապի ընտրություններին։
  • Մեդվեդևը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

    Մեդվեդևը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

    23.02.2013| 14:48
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կուբա կատարած իր այցելության ընթացքում հանդիպել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ «Ես ոչ պաշտոնական զրույց եմ ունեցել Կաստրոյի հետ։ Սի իմ երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի է ունեցել 2008 թվականին։ Շատ հետաքրքիր է խոսել Ֆիդելի հետ, լսել նրա զգացողություններն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։ Նա բոլոր իրադարձությունների կիզակետում է։ Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Կուբայի տնտեսության զարգացմանը, միջազգային իրադարձություններին առնչվող խնդիրներ»,- ասել է Մեդվեդևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
  • Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից

    Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից

    23.02.2013| 14:46
    Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիոն երեկ հրաժարվել է ՌԴ և ԱՄՆ մեկնելու ծրագրերից։ Այդ ուղևորությունների ընթացքում պետք է քննարկվեին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ Կոալիցիան նաև հայտարարել է, որ կասեցնում է ապրիլին Հռոմում տեղի ունենալիք Սիրիայի բարեկամների խմբի համաժողովին իր մասնակցության որոշումը։
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Միայն թե դու չփախչես Ազատության հրապարակից

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Միայն թե դու չփախչես Ազատության հրապարակից

    23.02.2013| 00:38
    Ես առայժմ չեմ ուզում կանխատեսումներ անել, վերջին հույսն անդունդը չգլորելու մտայնությամբ, չնայած որ ակնհայտն այլևս հավատալի է: Սակայն Ազատության հրապարակում անկանխակալ պայքարող քաղաքացու իրավունքով պետք է բախտի բերմամբ թե պատահմամբ սկզբունքայնություն և սեփական խոսքի տերը լինելու վճռականությունն ապացուցելու շանս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին պարզապես զգուշացնեմ, որ չվիրավորի իր ընտրական իրավունքի պաշտպանության համար ոտքի ելած քաղաքացու զգացմունքներն ու չմոռանա, որ իր ճամփան դեպի այդ հրապարակն ակոսել են այսօր էլ այնտեղ հավաքված մարդիկ՝ իրենց կամքով, իրենց կյանքով, իրենց արյամբ: