Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ թշնամությունների համար

    Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ թշնամությունների համար

    22.02.2013| 21:31
    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հետընտրական զարգացումները Հայաստանում համարում է տրամաբանական և օրինաչափ: «Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը» հարցին նա պատասխանեց. -Նախագահական ընտրությունները սովորաբար Հայաստանում հասարակությունը ակտիվացնող, նոր դեմքեր ու նոր գաղափարներ բերող քաղաքական շրջան է, որն ունենում է արդեն ավանդական դարձած զարգացումներ: Ինձ անվերջորեն հիացնում է հայ ընտրողը, որ հակառակ բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտների, գնում է դեպի իր նպատակը` իշխանափոխություն: Թվում էր, ընտրողն արդեն պիտի թևաթափ լինի, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվում, ոչինչ չի փոխվում, և այլն, և այլն, բայց, փառք Աստծո, այդպես չէ: Նույնիսկ եթե քաղաքական դաշտն է հուսահատվում, հասարակությունը նրան տանում է իր հետ: Սա աննախադեպ կացություն է, որ վկայում է հասարակական տրամադրությունների անդառնալի փոփոխություն:
  • Տղե՛րք ջան, չի մարելու

    Տղե՛րք ջան, չի մարելու

    22.02.2013| 20:32
    Քիչ առաջ Ազատություն հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Միջոցառման կեսին հայտնի դարձավ, որ հրապարակ է եկել Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ ՀՅԴ-ն միանում է ժողովրդին:
  • Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    22.02.2013| 20:26
    Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Դծվար չէ ենթադրել, որ հրաժարականի պատճառը Շիրակի մարզում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի փաստացի պարտությունն է, ինչի պատասխանատվությունը և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով բարդվելու էր մարզի ղեկավարի վրա: Սպասենք ընտրությունները «տապալած» մյուս մարզերի առաջին դեմքերի հրաժարականներին:
  • «Այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ»

    «Այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ»

    22.02.2013| 20:11
    Այսօր Ազատության հրապարակում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Այսօր մենք այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ: Ես եկել եմ այստեղ, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դուք արեցիք այն, ինչ որ մարդիկ չկարողացան անել տարիներով:
  • «Ծառուկյանի ողջ ընտրազանգվածը ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

    «Ծառուկյանի ողջ ընտրազանգվածը ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

    22.02.2013| 17:15
    «Հանրապետության նախագահն ունի երկու տարբերակ` կա՛մ գնալ 70 տոկոս հավաքած լիդերի հետ համագործակցության, կա՛մ լսել իր խունտային և հակահարված տալ: Սերժը Րաֆֆիին պետք է տա կա՛մ վարչապետի, կա՛մ ԱԺ նախագահի պաշտոնը` որպես կոմպրոմիսային տարբերակ: Մյուս տարբերակն այն է, որ Ազատիչն ընտրի Ելցինի սցենարը` հայտարարի նոր ընտրություններ և ինքը չմասնակցի ընտրություններին: Երկրորդ տարբերակը համարում եմ ամենառացիոնալը».-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • «Հռոմեացի» ու «հայ» մկները

    «Հռոմեացի» ու «հայ» մկները

    22.02.2013| 17:09
    «Մի ժամանակ Հռոմը Հանիբալից փրկեցին մկները, քանի որ Հանիբալի փղերի ոտքերի տակ մկներ բաց թողեցին: Շարքերը կազմալուծվեցին, ու Հանիբալը պարտություն կրեց: Իսկ Հայաստանի մկները ոչ թե փրկեցին երկիրը, այլ կործանեցին Հայաստանը»,-հայտարարել է մարքսիզմի ծանր հրետանին` Դավիթ Հակոբյանը: Ավելին, մարքսիստը խոսել է նաև բաց տեքստով:
  • Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը

    Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը

    22.02.2013| 17:07
    Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ նկարիչ-լրագրող ՑՈԼԱԿ ԿԱՆԹԵՂԻ (Ղանդիլյան) նկարազարդած գրքերի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի 70-ամյակին: Ցոլակ Կանթեղը նկարազարդել է 500-ից ավելի գրքեր՝ բանաստեղծական, արձակ, մանկական, երգիծական: Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան», «Ոզնի», «Կանչ» (նախկինում` «Պիոներ կանչ») և այլ պարբերականներին:
  • ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ

    ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ

    22.02.2013| 16:52
    Այսօր Հայաստանի քաղաքացիներն ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին դիտորդներին նվիրել սկավառակներ` տեսանյութերով ու հոդվածներով, որոնք փաստում են փետրվարի 18-ի ընտրության կեղծված լինելը: Ոստիկանները սակայն թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ շենքին, և, բռնի ուժ կիրառելով ու հրելով, նրանց իջեցրել են ավելի ներքև`Չեխովի դպրոցի մոտ: Ոստիկանության գնդապետ, ակցիաների «մասնագետ» Կարեն Մովսիսյանը հայտարարել է, որ քաղաքացիները խարխլում են պետության հիքմերը:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Ցավակցում եմ մեռած հոգիներին

    Վարդգես ՕՎՅԱՆ. Ցավակցում եմ մեռած հոգիներին

    22.02.2013| 16:05
    2013-ի փետրվարի 18-ի ընտրություններից հետո ինքս ինձ համար պարզեցի, որ Հայաստանում շուրջ 600 կամ 700 հազար մարդ է ապրում, և այդ մարդիկ Հայաստանի այսօրն ու ապագան են։ Ես հարգում եմ այդ մարդկանց։
  • ՃՈ աշխատակիցը «դուբինկա» էր բաժանում ոստիկանության աշխատակիցներին

    ՃՈ աշխատակիցը «դուբինկա» էր բաժանում ոստիկանության աշխատակիցներին

    22.02.2013| 15:54
    Երբեք այնքան սիրտս չէր ցավել մեր ժողովրդի վրա, ինչպես այսօր, երբ քիչ առաջ, շատ անսպասելիորեն, ականտես եղա, թե ինչպես ՃՈ աշխատակիցը «դուբինկա» է բաժանում մոտ տասը ՃՈ ավտոմեքենաների ոստիկաններին:Դա կոնսերվատորիայի շենքի բակում էր, հետևի կողմից, աչքից հեռու, թաքուն: