Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    09.02.2013| 18:26
    Բեռլինում բացվել է 63-րդ միջազգային կինոփառատոնը` 24 ֆիլմերով: Փառատոնը սկսվել է հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետը» ֆիլմով` մարտարվեստների չինացի վարպետ Իպ Մանի մասին, ով Բրյուս Լիի ուսուցիչն է եղել: Բեռլինի կինոփառատոնը կփակվի փետրվարի 17-ին, լավագույն ֆիլմը, որ կորոշի միջազգային ժյուրին, կստանա «Ոսկե արջ» գլխավոր մրցանակը:
  • «Մեծ Պահքը առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»

    «Մեծ Պահքը առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»

    09.02.2013| 18:20
    Փետրվարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, իսկ փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքը, որն ավարտվելու է մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով՝ հավատացյալները պետք է ապրեն հոգևոր կյանքով, ոչ թե եկեղեցու կանոններով, այլ յուրաքանչյուրը խղճի մտոք:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. Բաց նամակ ընդդիմադիր դաշտի թեկնածուներին

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. Բաց նամակ ընդդիմադիր դաշտի թեկնածուներին

    09.02.2013| 18:12
    Մամոլից տեղեկացայ, որ միասնական թիմի ցանկութիւն է եղել․․․ եւ չի իրականացել։ Այդ ուղղութեամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղուած եւ Հրանտ Բ․-ը։ Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռեակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռեակը՝ 67-69% (սա քուէարկողների՝ ընտրութեան մասնակցողների թվում)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նոյնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։ Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպէս բարձրացնել իրենց պարտութեան տոկոսները։ Եւ արդեն ասում էն՝ ուշ է։
  • Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի

    Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի

    09.02.2013| 18:06
    Պարույր Հայրիկյանը նահագահի թեկնածուներին միավորվելու կոչ է արել՝ նշելով, որ համախմբմամբ ընտրություններում կարող են հաղթել գործող նախագահին։ Նա նաև համոզմունք է հայտնում, որ միավորված կարող են ընտրություններում 70-80 տոկոս ձայն հավաքել։ Որքանո՞վ է իրատեսական թեկնածուների միավորումը, և արդյո՞ք այդ դեպքում կկարողանան հաղթել Սերժ Սարգսյանին։
  • Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    09.02.2013| 18:04
    «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստացել է մոտ 50 երգի հայտ: Հայտերի մեծամասնությունը Հ1-ը ստացել է արտերկրից: Առաջատար երգ դեռևս չկա: Երգերի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հույսեր է կապում հայ կոմպոզիտորների հետ: Հայ կոմպոզիտորներից երգի հայտ են ներկայացնելու Գոռ Սուջյանը, Արա Մարտիրոսյանը, Լազառոն:
  • Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում

    Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում

    09.02.2013| 18:02
    Տասնյակ մարդիկ են տուժել երեկ Եգիպտոսի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերը շարունակվում են Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ։ Ցուցարարները երկրի ղեկավարի նստավայրի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ուժայինները փորձում են հետ մղել բողոքի մասնակիցներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով՝ պարբերաբար նաև նախազգուշական կրակ բացելով օդ։
  • ԱՄՆ-ն ձյան տակ է

    ԱՄՆ-ն ձյան տակ է

    09.02.2013| 18:01
    Երեկ ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, որոնք դեռ ամբողջովին չէին վերականգնվել «Սենդի» փոթորկի ավերածություններից, պատուհասել է ձնաբուքը։ Ձյան ծածկույթի հաստությունը հասել է մինչև 90 սմ-ի։ Տարերքի էպիկենտրոնը Ռոդ Այլնդ, Քոնեքթիքութ, Նյու Յուրք, Մասաչուսեթս նահանգներում է։ Այս շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
  • Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ

    Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ

    09.02.2013| 17:58
    Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին ստիպված էր հրաժարվել ազգային գրադարանի շենքում նախատեսված իր ելույթից և խորհրդարանին ուղղված իր ամենամյա զեկույցը կարդալ նախագահական նստավայրից։ Գրադարանի մոտ հավաքված ցուցարարները թույլ չեն տվել, որպեսզի նախագահը մուտք գործի գրադարանի շենք։
  • Կուսակցություն` կուսակցության մեջ

    Կուսակցություն` կուսակցության մեջ

    08.02.2013| 22:49
    ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը կողմ է ՀԱԿ կուսակցության ստեղծմանը և ՀԱԿ-ի կազմում ՀՀՇ-ի ընդգրկմանը, բայց հակված չէ ՀՀՇ-ի լուծարմանը:
  • Մարտի 22-ից` նոր ՀԱԿ

    Մարտի 22-ից` նոր ՀԱԿ

    08.02.2013| 22:45
    Արդարադատության նախարարությունը հայտարարություն-ծանուցում է ստացել ՀԱԿ անունով կուսակցության ստեղծման մասին: Նոր կուսակցության համագումարը նախատեսվում է մարտի 22-ին: Հայտարարությունը ստորագրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը, Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Սամվել Թեյմուրազյանը, Արեգ Գեւորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը: