Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Քուվեյթի մշակույթի օրեր

    Քուվեյթի մշակույթի օրեր

    04.02.2013| 18:43
    Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 3-10-ին Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր: Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթներ, արաբական արվեստի ցուցահանդես, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
  • Արա Գյուլերը պարգևատրվել է Ոսկե մեդալով

    Արա Գյուլերը պարգևատրվել է Ոսկե մեդալով

    04.02.2013| 18:41
    Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով. հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում: 84-ամյա վարպետին Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը հանձնել է Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
  • Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    04.02.2013| 17:06
    Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։
  • Բալոտելին սկսեց դուբլով

    Բալոտելին սկսեց դուբլով

    04.02.2013| 17:02
    «Միլանի» կազմում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց օրերս «Մանչեստր Սիթիից» իտալական ակումբ տեղափոխված Մարիո Բալոտելին, ում տրանսֆերային արժեքը կազմել է քսան միլիոն եվրո: Սուպեր Մարիոն առաջին գոլով բացել է խաղի հաշիվը, երկրորդով թիմին պարգևել հաղթանակ: Վերջինս իրացրել է տասնմեկմետրանոցից:
  • Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով

    Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով

    04.02.2013| 15:16
    Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (COPUOS) անդամ, ինչը մեր երկրին հնարավորություն է տալիս միանալու տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին («Տիեզերքի պայմանագիր», «Փրկության համաձայնագիր», «Պատասխանատվության կոնվենցիա», «Գրանցման կոնվենցիա», «Լուսնի համաձայնագիր»), մասնակցել տիեզերական նոր ծրագրերին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:
  • Հանկարծամահ է եղել Արծրունի Խաչատրյանը

    Հանկարծամահ է եղել Արծրունի Խաչատրյանը

    04.02.2013| 14:58
    Քիչ առաջ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է ՕԵԿ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրունի Խաչատրյանը` սրտի կաթվածից:
  • «Էդ ձայն տվողները նորից մեզ են տալու»

    «Էդ ձայն տվողները նորից մեզ են տալու»

    04.02.2013| 14:31
    Նախընտրական քարոզարշավը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (Շմայս), հատկապես իրենց թեկնածուի առումով, գնահատում է օրենքի տառին համապատասխան:
  • Լրիվ ոնց որ խառնեցին սաղ

    Լրիվ ոնց որ խառնեցին սաղ

    04.02.2013| 12:37
    -Լսի, էն ոնց է՞ր Հին կտակարանում. Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց… Ում ծնե՞ց… -Հակոբին:
  • Քերիի առաջին օրը

    Քերիի առաջին օրը

    04.02.2013| 11:48
    Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
  • Կաստրոն հազիվ էր խոսում

    Կաստրոն հազիվ էր խոսում

    04.02.2013| 11:47
    Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։