-
04.02.2013|
19:43
Երեկ Վիկտոր Դալլաքյանը կրկին այցելել է Պարույր Հայրիկյանին: Կարճատև ջերմ զրույցից հետո, ինչպես մեզ փոխանցեց Վիկտոր Դալլաքյանը, Հայրիկյանը նրան է նվիրել տեսաձայներիզ` «Նորօրյա պատմության մոռացված էջերից. բռնապետությունից կատարյալ ժողովրդավարություն» անվանումով:
-
04.02.2013|
19:01
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Երևանի գարեջուր» ընկերություն: Կառավարության ղեկավարը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են արտադրամասերով՝ ծանոթացել գարեջրի և հյութերի արտադրական գործընթացներին:
-
04.02.2013|
18:57
Պարզէն ալ պարզ է, որ ՀՀ գործող իշխանութիւնը պիտի վերարտադրուի նախագահական բեմականացած «ընտրութիւններուն»: Քսան տարուան մէջ այդպէս ալ մեր երկիրը երբեք չկայացաւ որպէս քաղաքացիներու ազատ եւ արդար ընտրութեամբ կայացած, ժողովուրդին իրաւ մեծամասնութեան կամքը արտայայտող իշխանութիւն, որ ՀԱՇՈՒԵՏՈՒ ըլլար նոյն զայն ընտրած ժողովուրդին:
-
04.02.2013|
18:54
«Եթե որոշ սակավամիտներ իմ բարեկրթությունն այլ կերպ են մեկնաբանել, դա նրանց խնդիրն է»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե հիվանդանոցում Պարույր Հայրիկյանը չի ցանկացել ընդունել իրեն, ասաց ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը` ներկայացնելով իրականում տեղի ունեցածը:
-
04.02.2013|
18:53
Առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չնայած բարեփոխումներին` երթուղիները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, քաղաքացիները դժգոհում են նոր ավտոբուսների վատ որակից, համարային խառնաշփոթից:
Քաղաքային տրանսպորտի բարեփոխումը ի՞նչ է ենթադրում և ե՞րբ կավարտվի: Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն երթուղում կգործեն և՛ ավտոբուս, և՛ միկրոավտոբուս: Միկրոավտոբուսը նախընտրող ուղևորները կվճարեն 200 դրամ:
-
04.02.2013|
18:51
Այսօր մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլև իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին «շեֆի» հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի «մոտեցումն» էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու «ջիգյարով» համբուրվեց:
-
04.02.2013|
18:49
«Որևէ պետության վարկանիշի վրա այս դեպքը չի կարող լավ ազդել, սակայն ուժային կառույցների հետ կապված հարցերում նմանատիպ զարգացումները ոչ մի երկրում բացառված չեն: Նման միջադեպեր եղել են նաև այլ երկրներում: Ձևական առումով հասկանալի է, որ յուրաքանչյուր միջադեպ նման իրավիճակում չի կարող դրական անդրադառնալ իշխանությունների վարկանիշի վրա, անգամ ինչ-որ աղետի դեպքում: Ես հակված եմ համարելու, որ չնայած այս բոլոր իրադարձություններին, այս ընտրությունների արդյունքը իմ և շատերի համար ակնհայտ է»:
-
04.02.2013|
18:43
Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 3-10-ին Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր:
Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթներ, արաբական արվեստի ցուցահանդես, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
-
04.02.2013|
18:41
Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով. հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում:
84-ամյա վարպետին Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը հանձնել է Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
-
04.02.2013|
17:06
Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։
ված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am