Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Մեսիին սպասող հերթական բնագիծը

    Մեսիին սպասող հերթական բնագիծը

    01.02.2013| 14:36
    Ֆուտբոլի իսպանական լիգայի խաղում չորս գնդակ խփելով «Օսասունայի» դարպասը` Լիոնել Մեսին հատեց 200 գնդակի սահմանը: Այժմ այն հավասար է 202-ի, և այս արդյունքով տաղանդավոր մարզիկը դուրս եկավ իսպանական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակի ութերորդ հորիզոնական:
  • Մարտին արյան գետեր են հոսելու

    Մարտին արյան գետեր են հոսելու

    01.02.2013| 14:34
    Խոստովանենք` համաշխարհային շախմատային կյանքում Վեյկ-ան-Զեեի օրերս ավարտված մրցաշարը խոշորագույն իրադարձություն էր ոչ միայն տարեսկզբյան լինելու հանգամանքով: Այն ավանդաբար խոշորագույն է լինում թե՛ իր կազմով (այս տարի մասնակցում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող առաջին տասնյակը կազմած շախմատիստներից վեցը), թե՛ առաջ բերած հետաքրքրությունով, թե՛ այլ բազմաթիվ գործոններով (մասնավորապես` առաջատարներն ի՞նչ մարզավիճակում են, մրցանակային տարվա համար նախանշած ի՞նչ թիրախներ ունեն և այլն):
  • «Համակարգչից այն կողմ կա աշխարհ, որը գունեղ է, համեղ, շոշափելի...»

    «Համակարգչից այն կողմ կա աշխարհ, որը գունեղ է, համեղ, շոշափելի...»

    01.02.2013| 14:28
    ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «Ես ետ կգամ», «Բարև» ալբոմներում տեղ գտած երգերը լայն ճանաչում ունեն հեղինակային երգի սիրահարների շրջանում: Նա իր ունկնդրին պատրաստվում է ներկայացնելու ևս երկու ձայներիզ: Երգացանկը կազմված է: Երգերը չեն կրկնվում: Մի սկավառակում տեղ է գտնելու չարաճճի, բարկացկոտ երգերի շարքը, մյուսում` լիրիկական: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկ է ստացել: Հեղինակ-կատարողի խոսքով` դրանք նորից կլինեն ստեղծագործություններ` ուղղակի եռաչափ ձևաչափով և տեսանելի: Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է, մասնակցում է հնագիտական արշավների, դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ծառայում է զինված ուժերում:
  • «2018-ին Հայաստանի նախագահը  միանշանակ կին կլինի»

    «2018-ին Հայաստանի նախագահը միանշանակ կին կլինի»

    01.02.2013| 14:23
    Հայաստանում ևս մի կուսակցություն է ստեղծվում, այն էլ` կանանց, այն էլ` առաջադեմ կանանց: Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի առաջադեմ կանանց կուսակցության ստեղծման մասին ազդարարեց նախաձեռնող խմբի համակարգող ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ` ներկայացնելով կուսակցության հիմնական նպատակները` Հայաստանն առանց կոռուպցիայի, կանանց շահերի պաշտպանություն, ընտանիքների վերամիավորում, փոքր և միջին բիզնեսին աջակցություն և այլն:
  • «Շարքային» շախմատ խաղացողը  չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»

    «Շարքային» շախմատ խաղացողը չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»

    01.02.2013| 14:20
    «ԲՀԿ-ն գնում է ինքնաոչնչացման, ինքնաջախջախման ճանապարհով: Այդ ճակատագրին են արժանանում նաև ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Նրանց դիրքորոշումը ոչ մի արդարացում չունի: Նրանք անգամ իրենց ընտրազանգվածին չուղղորդեցին: Սա այս ընտրությունների ամենամեծ ինտրիգն է: Թվում է` անտարբերություն, նեղացածություն կա, բայց քաղաքականության մեջ նման բաները չեն ներվում: Նրանք իրավունք չունեն իրենց ընտրազանգվածին անտեր թողնելու, չուղղորդելու»,- «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնի նախագահ ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆԸ:
  • Թունաբեր սնկերի տերևաթափը

    Թունաբեր սնկերի տերևաթափը

    01.02.2013| 14:13
    Ցնծա՛, աշխարհ հայոց, դարձյալ քարոզարշավ է, ու դարձյալ տանուլ կտանք, եթե հենց էս պահին չպահանջենք երաշխիքներ թեկնածուներից, թե չէ քսան տարի է` մեզ մաշկահանում են, իսկ մենք գլխահակ մրմնջում ենք մեր մաշիկների ծակի մասին։ Բարի, Րաֆֆին (ո՛չ Հռաֆֆին) և Պարույրը «ցնծագին Հայաստանի» տեսլականներն են փաթաթում մեր պարանոցին, դիմանալ է պետք, և պետք է թաշկինակի փոխարեն երեսսրբիչ ունենալ ծոցագրպանում։ Զի երջանկության արդյունքները սելավի են վերածվում, և ոչ մի թաշկինակ դրա դեմն այլևս չի առնի։
  • ՈՒմո՞վ «Առա՛ջ, Հայաստան», եթե ոչ հայ գիտատեխնիկական ներուժով

    ՈՒմո՞վ «Առա՛ջ, Հայաստան», եթե ոչ հայ գիտատեխնիկական ներուժով

    01.02.2013| 14:10
    Արձագանքում եմ «Իրատես de facto» թերթի թիվ 5-ում տպագրված «Ժամանակն է, որ աշխարհը մեզ ճանաչի որպես համաշխարհային պրոբլեմներ լուծող ազգի» վերնագրով հոդվածին, որում արծարծվել էին հանրապետությունում արևային էներգետիկայի նոր ռազմավարության ձևավորման և զարգացման ուղղությունները:
  • Խոշորները կուլ են  տալիս փոքրերին

    Խոշորները կուլ են տալիս փոքրերին

    01.02.2013| 14:07
    Ապահովագրական ընկերությունների թիվը Հայաստանում գնալով նվազում է և, ըստ փորձագետների, անցած տարվա համեմատ այս տարի երկուսով դրանց թիվը կպակասի` շուկայում կգործի վեց ընկերություն ութի դիմաց։
  • «Հայի ինքնության  առանցքը հայերենն է»

    «Հայի ինքնության առանցքը հայերենն է»

    01.02.2013| 14:05
    «Իրատես de facto»-ի հյուրն է արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ:
  • Ճանաչիր բառը. Մեկ

    Ճանաչիր բառը. Մեկ

    01.02.2013| 13:54
    «Մեկ»-ը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ» քանակությունը: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասաց՝ մեկ, թե՞ ուրիշ բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ: Պարզվում է՝ ամենաառաջին թվականը «մեկ»-ը չէր, այլ «մի»-ն: «Մի» նշանակել է և նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել և այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաև բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի (չշփոթել «մի՛» արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձևերը՝ մի՛ գնա, մի՛ մնա և այլն):