Ներկայումս ռուս-իրանական հարաբերություններում լարված շրջան է, ինչն իրանական քաղգործիչների ու պաշտոնատար անձանց կողմից բացատրվում է իբրև Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ձգտում` «նոր» հարաբերություններ ձևավորելու ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար պետությունների և ամբողջ Եվրամիության հետ:
Ամենակարող Աջ, ամենահույս ձեռք.
Oգնիր, որ կարողանամ
համբերություն հանդես բերել,
Քամուն չտամ Քեզնից վերցրած
կարողություններս.
Պահպանիր ինձ հալածիչներից,
Օգնիր այնքան վատնեմ,
որքան կարող եմ:
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
Իսպանիայում ընթացող Copa Del Solle մրցաշարի շրջանակներում ուկրաինական Շախտյորը» մրցել է ռուսական ԲԿՄԱ-ի հետ ու հաղթել 2:0 հաշվով: Գոլերից մեկի հեղինակը Հենրիկ Մխիթարյանն է, ով կայունորեն ձեւավորված ավանդույթի համաձայն դաշտից առանց գոլ չի հեռանում:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հանդիպման ժամանակ ասել է.«Համոզված եղեք, որ 2018-ին Հայաստանի հաջորդ նախագահին և ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով, և դա լինելու է ապահով Հայաստանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասել է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետևելու է նախագահական ընտրություններին, որոնք իրենց նշանակությունը կունենան հայ-եվրոպական հարաբերությունների զարգացման մեջ:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հունվարի վերջին օրը գումարված նիստում որոշել է Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում փոխել իր անդամին. Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը կլինի հանձնաժողովի փոխնախագահ:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է դադարեցնել կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի անդամակցությունը` կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության համար:
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով 2012 թ. Հայաստանից հեռացել է 49660 քաղաքացի: Սահմանային անցակետի տեղեկատվությամբ` 2012-ին Հայաստան են մուտք գործել 1221612 ՀՀ քաղաքացիներ, մեկնել են 1271272 քաղաքացիներ: Բացասական հաշվեկշիռը կազմել է 49660, 2011-ին եղել է 49126:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...