25.01.2013|
01:10
Պարույր Հայրիկյան: Կա՞ արդյոք նրան ներկայացնելու կարիք: Խելահեղ մի անձնավորություն, որը մերկ ձեռքերով նետվեց մի հսկայական կայսրության դեմ պայքարելու` հանուն Հայաստանի անկախության: Անազատության երկար ու ձիգ տարիները չկարողացան կոտրել նրա մեջ անկախության երազանքը: Կիրթ է, բազմակողմանի զարգացած: Հաստատակամ է, որևէ մեկի հետ երբեք չի գնա փոխզիջման հանուն պաշտոնի: Կարելի է ասել` միակ անհատ գործիչն է վերջին 20 տարվա հայ իրականության մեջ, որին իշխանավորները չկարողացան կաշառել որևէ պաշտոնով: