16.01.2013|
13:26
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին պահանջում է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականը: Խմբակցությունը բացատրություն է պահանջում նախարարից Լիտվայում` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Ադրբեջանական և վրացական լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ նախարարը Լիտվայի խորհրդարանում Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ պատասխանելով այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հարցին` ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: