06.01.2013|
23:48
Գյումրիում հիմա էլ, հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: