30.12.2012|
13:51
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը և որոշել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով նպատակահարմար չէ մասնակցել, «քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»: