Guardian բրիտանական թերթը հաղորդում է, որ Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյի կարծիքով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վարած քաղաքականությունը թշնամաբար է տրամադրում այլ տերություններին Եվրամիության նկատմամբ: Հերման վան Ռոմպեյի գնակատմամբ դա կարող է հանգեցնել կառույցի փլուզմանը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մուհամեդ Բահիր Խուրամշադը ադրբեջանական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թեհրանի հնարավոր դերին:
«ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարմար ձևաչափ է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Ջոնաս Ստյուարտը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու` նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը:
«Մենք շարունակելու ենք ակտիվ ջանքերը ԱՊՀ տարածքում հակամարտությունների և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը և հույս է հայտնել, որ 2013 թ. հակամարտությունների կարգավորումը կմնա միջազգային հանրության առաջնահերթ ուղղություններից մեկը:
ԱՄՆ հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններին պատուհասած ձյան և անձրևի առատ տեղումների պատճառով 17 մարդ է մահացել։ Նրանք հիմնականում եղանակային պատճառներով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, մի քանիսը մնացել են տապալված ծառերի տակ։
Աֆրիկայի արևմտյան ափերին նավ է խորտակվել։ Գերբեռնված փայտաշեն նավում գտնվել է մոտ 100 մարդ։ 22 մարդու դիակ դուրս է բերվել ջրից։ 70-ի ճակատագիրը մնում է անհայտ։ Իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ), որտեղ վերջին երկու շաբաթների ընթացքում ապստամբները գրավել են մի քանի քաղաք, առաջիկա օրերին կարող են բանակցային սեղանի շուրջ նստել հակամարտող կողմերը։
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում զանգվածային բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։ «Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 4.45-ին»,- ասված է բուժհաստատության տարածած հայտարարության մեջ։ Հայտնի է, որ աղջկա ընտանիքն այդ պահին նրա կողքին էր։
Գործը և աղոթքը երկու հզոր ուժեր են, որոնք պիտի ապահովեն ձեր հաջողությունը։ Հաջող ընթացքը ձեր գործի և Իմ գործի։
Քանի որ աղոթքը, հավատավոր աղոթքը հիմնված է այն համոզումի վրա, որ Ես գործում եմ ձեզ համար, ձեզ հետ և ձեր մեջ։
«Շախտյորի» պաշտոնական կայքի հարցմանը՝ «Ո՞վ է ակումբի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստը», երկրպագուների վաթսունհինգ տոկոսից ավելին նշել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...