19.12.2012|
16:07
«Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կրկնապատկելու, անգամ եռապատկելու ենք մեր ջանքերը, որ հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, որպեսզի պահպանվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա է մեր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ: Նրանք պետք է ապրեն արժանապատվորեն որպես Ադրբեջանի լոյալ քաղաքացիներ` ազատ և ինքնիշխան Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Բրյուսելում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: