Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Քլինթոնի մասին

    Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Քլինթոնի մասին

    18.12.2012| 12:02
    Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն փաստագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին։ Այդ մասին երեկ հայտնել է HBO հեռուստաալիքը, որի եթերում էլ կհեռարձակվի ֆիլմը։
  • Եգիպտոսի ընդդիմությունը համազգային երթ կանցկացնի

    Եգիպտոսի ընդդիմությունը համազգային երթ կանցկացնի

    18.12.2012| 12:00
    Եգիպտական ընդդիմությունն այսօր Կահիրեում կանցկացնի բողոքի երթ՝ ուղղված իսլամիստների սահմանադրության և հանրաքվեի դեմ, որի արդյունքները, նրանց համոզմամբ, կեղծված են։ Երեկ ազգային փրկության ճակատը կոչ է արել մայրաքաղաքի և այլ քաղաքների բնակչությանը միանալ երթին և իրենց բողոքի ձայնը բարձրացնել կեղծիքների դեմ։
  • Սիրիացի փախստականների ճամբարներում քաոս է

    Սիրիացի փախստականների ճամբարներում քաոս է

    18.12.2012| 11:59
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը դիմել է Սիրիայի կառավարությանը՝ խնդրելով երկրում թույլատրել ևս մի քանի մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը։
  • «Մենք  խնդիր չենք բարձրացնում, թե երշիկի մեջ այս կամ այն բաղադրիչը  թույլատրելի կամ անթույլատրելի է»

    «Մենք խնդիր չենք բարձրացնում, թե երշիկի մեջ այս կամ այն բաղադրիչը թույլատրելի կամ անթույլատրելի է»

    18.12.2012| 11:49
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում օրերս հրապարակվեցին երշիկեղենի շուկայում բացահայտված ինչպես օրինախախտ տնտեսավարողների անունները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառված վարչական տուգանքի առավելագույն չափը: Ի՞նչ երաշխիք կա, որ տույժ-տուգանքները վճարելուց հետո այդ ընկերությունները չեն շարունակի իրենց նախկին «գործելաոճը»։ Հարկ է նշել, որ բնակչության շրջանում հազվադեպ չեն սննդամթերքից հիվանդանալու և թունավորման դեպքերը: Քանի որ մենք տարբեր առիթներով սիրում ենք մատնանշել արտասահմանյան երկրներն ու համեմատվել նրանց չափանիշների հետ, ապա տեղին է փաստել, որ արտասահմանում նման, մեղմ ասած, անբարեխիղճ արտադրողների անունը հրապարակավ հայտարարելուց հետո, անմիջապես կդադարեցվեր նաև վերջիններիս գործունեությունը` հսկայական տույժ-տուգանքներով։ Այս ուղղությամբ ի՞նչ է մտադիր իրականացնելու մեր ՏՄՊՊՀ-ն:
  • Հայատառ թուրքերեն գրականության ազդեցությունը

    Հայատառ թուրքերեն գրականության ազդեցությունը

    18.12.2012| 11:43
    Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հասմիկ Ստեփանյանի` «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
  • Արշալույսները գրեթե ամեն տեղ խաղաղ են

    Արշալույսները գրեթե ամեն տեղ խաղաղ են

    18.12.2012| 11:41
    Օրացուցային տարվա ավարտի հետ հասարակածին են մոտենում եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնությունները: Իհարկե, լավ մեկնարկն ու հաջող ընթացքը գործի կեսն են, բայց դե չմոռանանք ճտերն աշնանը հաշվելու մասին ժողովրդական իմաստությունը, որքան էլ որ այն այս պարագայում հարաբերական է: Ժամանակային չափման առումով:
  • Տասներկու տարի անց

    Տասներկու տարի անց

    18.12.2012| 11:40
    Կիրակի օրը կայացավ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության գլխավոր խաղը: Եզրափակիչում հանդիպեցին «Չելսին» ու «Կորինթիանսը»: Եթե անգլիական ակումբի համար սա նորամուտ էր այս մրցաշարում, ապա բրազիլական թիմի համար երկրորդ մասնակցությունն էր աշխարհի ակումբային առաջնությանն ու դարձյալ` հաղթական ավարտով: Հանդիպման միակ գոլի հեղինակը Պաոլո Գերերոն է, ով իր թիմին հաղթանակ էր բերել նաև կիսաեզրափակիչում՝ եգիպտական «Ալ-Ահլիի» հետ խաղում:
  • Երկու չեմպիոնական մարտ

    Երկու չեմպիոնական մարտ

    18.12.2012| 11:35
    Համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավարտվող տարին նշանավորվում է մեկը մյուսից գեղեցիկ մարտերի անցկացումով: Մարզասերը դեռևս չէր հասցրել շունչը տեղը բերել «Տասնամյակի մարտ» ճանաչված Պակեաո-Մարկես դիմակայությունից, երբ հնչեց Դոնեյր-Արսե ֆիլիպինամեքսիկական մեկ այլ հրաշալի մրցակցությության գոնգը: Սակայն եկեք այս մարտի հաշվով առանձնապես չշտապենք, որովհետև հանգստյան օրերը պարգևեցին նաև այլ չեմպիոնական մարտ:
  • Միանգամից ու` փաթեթով

    Միանգամից ու` փաթեթով

    18.12.2012| 11:32
    Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար ու մարզական գծով ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Ալ-Տանիի խորհրդական շեյխ Սաուդը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու արքայական ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ֆրանսիական ակումբի ունեցած հետաքրքրությունների մասին:Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար ու մարզական գծով ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Ալ-Տանիի խորհրդական շեյխ Սաուդը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու արքայական ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ֆրանսիական ակումբի ունեցած հետաքրքրությունների մասին:
  • Աշխարհի վերջը` ռուսական ձևով

    Աշխարհի վերջը` ռուսական ձևով

    18.12.2012| 00:50
    Աշխարհի վերջը` ռուսական ձևով