Մեր աղբյուրներին հավաստմամբ` ՀԱԿ-ին վերջնական տրոհում է սպասում: Նախագահի հավանական թեկնածուներն այստեղ մի քանիսն են, ու ոչ մեկը չի ուզում մյուսին զիջել: Այս պահին քննարկվում է երկու տարբերակ. կա՛մ կոնգրեսը թեկնածու չի ունենա, կա՛մ կունենա միանգամից երկու թեկնածու, որոնք առանձին-առանձին իրենց քաղաքական գիծն են առաջ տանում: Նրանցից մեկը հայտնի ձայնագրության «հերոս» է, մյուսի առնչությամբ էլ հակասական տեղեկատվություն կա:
ՀՀԿ համագումարների արարողակարգային միակ լավ բանն այն է, որ ՀՀԿ վերնախավը շարքերի հետ նույն դռնից է մուտք գործում, որպես նախնական ժողովրդավարության «ցցուն» արտահայտություն: Էստեղ ամեն բան պրծնում է, զի դուրս է գալիս էլիտայի համար նախատեսված հետևի դռնից: Որպես ոսկրացած օրինաչափություն:
Ավելի քան 12 մարդ է մահացել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյուններից։ Ներկա պահի դրությամբ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
Հատկապես ՀՀ նախագահի ամեն ընտրությունից հետո ակտիվ խոսակցություններ են ընթանում, թե ինչ մասշտաբի ընտրակեղծիքներ են լինում մարզերում, ինչպիսի համակարգված բնույթ են կրում դրանք, մարզպետներն ու համայնքապետերն ինչպես են քափ ու քրտինքի մեջ կորած աշխատում արդարացնել «պետպատվերը» և հնարավորինս շատ ձայներ ապահովել գործող իշխանության համար:
Հիշեցնենք, որ մարզերից Երևան տեղափոխված 51 հուշարձաններն իրենց տեղերը վերադարձնելու պահանջով նոյեմբերի 9-ին տեղի էր ունեցել բողոքի ակցիա: «Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնությունը նույն օրը խնդրի առիթով պահանջագիր-նամակ էր հանձնել մշակույթի նախարարությանը:
Սուլթանական Թուրքիայում պատվավոր մահապատժի մի տեսակ կար`սուլթանի որոշմամբ մահվան դատապարտվածին (բնականաբար, առանց նրա գիտության) մատուցում էին սուրճ, որին ադամանդի փոշի էր խառնված: Վերջաբանի մասին կարող ենք չխոսել:
Սա՜ղ խոսում են, բացի Բագրատյանից ու Օսկանյանից: Դե, Օսկանյանը, հասկանալի է, «դվայնոյ» տուժող կողմ է, ուստի կարող է և լռել: Իսկ Բագրատյանն էլ էդ գաղտնալսմամբ առաջադրվում է` նախ, էլ ինչ խոսի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է վերջին օրերին Սիրիայում բռնությունների կտրուկ աճի առնչությամբ։ Կիրակի տարածած հայտարարության մեջ հատկապես նշվում են Աքրաբ գյուղում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, պաղեստինցի փախստականների ճամբարում մարտերը, ինչպես նաև այն, որ կառավարությունն ապստամբների դեմ կիրառում է հեռահար հրթիռներ։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...