Ֆիլիպինների հարավային շրջաններում մոլեգնող «Բոֆա» կոչվող թայֆունի հետևանքով 325 մարդ է մահացել։ Նրանց մեծ մասը կա՜մ խեղդվել է, կա՜մ մնացել տապալվող ծառերի տակ։ Փրկարարները զգուշանում են, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել։ Տարերքից ամայացած շրջաններում անհետ կորածների թիվը հասնում է հարյուրների։
Նախագահական պահակախումբն ամբողջությամբ իր վրա կվերցնի Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի նստավայրի պահպանությունը։ Ինչպես այսօր հաղորդում են տեղի լրատվամիջոցները, առաջիկայում պահակախմբի անդամները կփոխարինեն ներքին գործերի նախարարության ուժերին, որոնք այդպես էլ չկարողացան վերականգնել կարգուկանոնը նախագահական նստավայրի մոտ։
Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է (ուշադիր եղեք) մարդկային ու լավատեսական հատկանիշներով:
Իսրայելում ընթացող ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև քսան տարեկանների մրցավեճում (77 կգ) այսօր մրցահարթակ է ելել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով աշխարհի անցած տարվա պատանիների չեմպիոնն է 69 կգ քաշային կարգում:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամներն իրենց հարցերը «համեմում» էին 90-ականների օրինակներով, որոնց պատասխանելու «բեռը» դրված էր արդարադատության նախարարի ուսերին:
Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Հարցը քննարկվել է դեկտեմբերի 5-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում:
Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է:Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց:
71 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում ընդունվեց 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեցին ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, կողմ էին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...