20.11.2012|
12:30
Առաջին հայացքից այն ամենը, ինչ այս օրերին տեղի էր ունենում «հաղթական» լոզունգներով զարդարված Չինաստանի մայրաքաղաքում և Չինաստանի կոմկուսի 18-րդ համագումարում, շատ էր հիշեցնում սովետների երկրի «սրբազան ծեսերը». շողարձակ կարմիր աստղերի, հսկայական մուրճ ու մանգաղի ներքո վիթխարի բոսորագույն դահլիճում հավաքվել էր 2270 պատվիրակ, որոնք ներկայացնում էին լայնատարած երկրի բնակչության բոլոր խավերը: