Բարգավաճականների միայն 38.6 տոկոսն է պատրաստ նախագահական ընտրություններում ձայն տալ Ծառուկյանին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում լսել են սոցիոլոգիայի մասին ու սկսել են անել մի բան, որն իրենց պատկերացրածով հենց հարցում է:
Զգացե՞լ եք, որ մեր քաղաքական դաշտի ուժերն ու գործիչները հանգում են «խելամիտ բացահայտումների» միայն իշխանությունից հեռանալու և ընդդիմություն դառնալու ժամանակ:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպում են ժամանակավոր ցուցահանդես և համերգ` նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրամյանի 80-ամյակին:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»:
«Փաստորեն, եթե ԲՀԿ-ն ՀԿԿ-ի հետ է, իսկ ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի , ապա ՀԱԿ-ը նաև ՀՀԿ-ի հետ է: Այս տրամաբանությունը, կարծեմ, ուսուցանվում է տարրական դասարաններում. «Իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է. նա չի կարող իմ թշնամին լինել»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
ՀՀ Կառավարությանն ուղղված այս կարևոր հարցի տեսագրությունը Հ1 չցուցադրեց... Հուսով եմ հնարավորինս շատ մարդ կնայի ու կտարածի...
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...