Մեկնարկում է «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը, որին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային և ձևաչափային սահմանափակումների ֆիլմեր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ նախագահական նընտրություններին այս երկու կուսակցությունը կարող են հանդես գալ համատեղ թեկնածուով:
Թե՛ ՀՅԴ հանդիպումը, թե՛ դրանից առաջ Ռ. Քոչարյան - Հ. Աբրահամյան հանդիպումը, թե՛ սպասվելիք բոլոր կարգի կոնսուլտացիաները ԲՀԿ-ի դռանը, թատրոնիկներ են, որոնք ունեն գեներացիայի մեկ հնարավորություն. հետընտրական ցնցումներ:
Կալինինգրադի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակցուհիներին «հրեշտակի թևեր» են հագցրել` կարգազանց վարորդների վրա ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրելու, այլև ճանապարհային երթևեկության կանոնները հիշեցնելու նպատակով:
Վարդան Օսկանյանից հարցազրույց վերցրեցի 2012-ի հոկտեմբերի 15-ին՝ իր աշխատասենյակում : Հարցազրույցի մեծ մասը հրապարակվել է ֆրանսերեն՝ “Նուվել դ’Արմենի Մագազինի”-ում (ՆԱՄ, n° 190, նոյեմբերի մեկին)* : Իսկ հայերեն տարբերակն ամբողջական է և հրապարակվում է ՆԱՄ-ի ինտերնետային կայքում :
ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...