Գալուստ Գրիգորիչը, ով աչքի է ընկնում մարգարեական իր կանխատեսումներով, երեկ ասաց, որ ինքն անձամբ գիտի, թե ովքեր են ՀՀԿ այն պատգամավորները, որ դեմ են քվեարկել, սակայն չի ասի:
ԱԺ բրիֆինգի եկած Արամ Մանուկյանից «Իրատես de facto»-ն փորձեց ճշտել` Հայաստանո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Արամ Մանուկյանն ասաց` այո, նախորդ օրը հանդիպել եմ իր հետ:
Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի «Գինու փառատոն» ավանդական տոնախմբությունը:
Ըստ «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, այս անգամ առանձնահատուկ ուշադրություն կենտրոնում են լինելու տնային պայմաններում պատրաստված գինիները:
Ստամբուլում ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսենին սպանած անձանց: Նրանք ձերբակալվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, կեղծ անձնագրերով Թուրքիա մուտք գործելու ժամանակ:
Անկարան և Դամասկոսը պետք է զսպվածություն ցուցաբերեն վերջին օրերին երկու երկրների միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին ասվում է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտարարության մեջ:
BookAdviser-ը հանդես է գալիս նոր` «Հանդիպում ժամանակակից գրողների հետ» նախաձեռնությամբ: Այսօր «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում (Ժամը` 19։20-21:00) տեղի կունենա հանդիպում երիտասարդ արձակագիր, այս տարի ՀՀ նախագահի գրական երիտասարդական մրցանակի արժանացած Նառա Վարդանյանի հետ:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...