Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ։ Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինն իրապես կզորանան` տոկալու և հաղթելու համար։
Վ. Օսկանյանի բանկային հաշվի քաղվածքից պարզ երևում է, որ երբ 1.427.000 ԱՄՆ դոլարը 2011 թվականի հունվարի 13-ին փոխանցվել է Վ. Օսկանյանի անձնական հաշվեհամարին, այդ օրվա դրությամբ հաշվի մնացորդը եղել է «0»:
Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:
Երեկ երեկոյան կայացած ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում Հանրապետության նախագահի մոտ քննարկված առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների վերլուծությունն էր։
Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին` շնորհավորելով Վուկ Երեմիչին Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մեր շնորհակալություններն եմ հայտնում նաև նախորդ նախագահ Նասեր Աբդուլազիզ Ալ-Նասերին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.30-ին, Բագրատունյաց փողոցում «Ֆոլքսվագեն-Ջետա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ»-ի, որն էլ բախվել է «ՍԻ-ՊԻ-ԷՍ» բենզալիցքավորման կայանի մոտ գտնվող սյանը և լիցքավորման հաշվիչին:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...