Հայաստանի ազգային պատկերասրահում շուտով կբացվի լիտվացի նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ծննդյան 80- և մահվան 15-ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացվելու է նկարչի շուրջ հարյուր ստեղծագործություն Սոպոտի պետական պատկերասրահից, այդ թվում` տպագիր գրաֆիկա, գծանկարներ և գրքանիշեր:
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Շվեդիայում մեծ հեղինակություն վայելող ազգաբան, Ստոկհոլմի համալսարանի ազգաբանության վաստակավոր պրոֆեսոր Օքե Դաունի «Շվեդական մտածելակերպ» աշխատությունը:
Ամենայն հայոց կաթողիկոսների քսանդարյա անքակտելի շղթա ունի Հայաստանյայց եկեղեցին իր 132 կաթողիկոսներով։ Ամեն մեկը յուրովի հետք է թողել ազգիս պատմության մեջ, բայց նրանցից շատերն այնպիսի լուսաշող հետագիծ են թողել, որ այն մինչ օրս էլ պատմում է նրանց կենդանի ներկայության մասին։
Երեկ Մոսկվայում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկության փուլերից մեկը, որը նվիրված է մարզաձևի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին:
Grand Slam Masters հեղինակավոր շախմատային մրցաշարի, այսպես ասած, արևմտյան կիսագնդի հատվածն ավարտված է, մասնակիցներին սպասում է եվրոպական ավարտը, որը կմեկնարկի իսպանական Բիլբաոյում:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...