Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։
Իսպանիայի տնտեսական հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորեն երեկ հայտարարել է, որ երկիրը 40 միլիարդ եվրոյի չափով միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի բանկային համակարգի առողջացման համար։
Հոնդուրասի կառավարությունը երկրում բռնությունների կանխարգելման ծրագրի շրջանակներում հասարակական տրանսպորտի պահպանության հարցում ներգրավել է զինվորականների։
Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից կազմակերպվող դպրոցականների միջազգային «Լեոնարդո Դա Վինչի» մրցույթին մասնակցել են նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները:
Այո։ Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես ձեռքս դնում եմ ձեր գլխին և աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ։ Սպասեք Իմ առջև լռությամբ` զգալու համար այդ ներթափանցումը։
Շուրջ երկու տարի «մլուլ տալուց» հետո իշխանությունները վերջապես կայացրին «վերդիկտը»: Քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվերի խմբաքանակի մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) ստուգայցերի ընթացքում հայտնաբերել են վնասակար շեղումներ:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...