-
27.07.2012|
14:44
2003 թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հովանավորությամբ ստեղծված «Tax Justice Network»` «Արդարացի հարկային համակարգ», ոչ կառավարական կազմակերպությունը «Օֆշորային գոտիների գինը» զեկույց է նախապատրաստել, որտեղ նշված է, որ 1993-2010 թթ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից օֆշորային գոտիներ ամենամեծ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և Ղազախստանից:
-
27.07.2012|
14:42
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն առողջական խնդիրների պատճառով մեկնել է Ղրիմ: 77-ամյա վարչապետը շաքարախտի հետևանքով կորցրել է մեկ աչքի տեսողությունը և վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնելու:
-
27.07.2012|
14:39
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Հունաստանից հուլիսի 29-ին մեկնելու է Թուրքիա` բանակցելու երկկողմանի կապերի և գլոբալ թեմաների շուրջ:
-
27.07.2012|
14:37
Եգիպտոսի «Ազգային միասնություն» կուսակցությունը առաջարկել է նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին քանդել բուրգերը` որպես հեթանոսական մշակույթի հուշարձաններ:
-
27.07.2012|
14:33
«Հայաստանում առաջիկայում ստեղծվելու և գործելու է «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
-
27.07.2012|
13:18
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասախանը Աշոտ Վասակյանին, ոչ թե Աղաբաբյանին
-
27.07.2012|
12:18
Իտալիայի իշխանությունները թույլատրել են կատարել ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի մասունքների արտաշիրիմում։ Արտաշիրման խնդրանքով դիմել էին Գարիբալդիի ժառանգները։
-
27.07.2012|
12:15
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան մյուս շաբաթ կայցելի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, որտեղ Իսրայելի և Հորդանանի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ մասին այսօր հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը։
-
27.07.2012|
12:08
Հուլիսի 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին:
-
27.07.2012|
04:08
Իսկ դուք զգացե՞լ եք` ինչպես է ժամանակն անցնում: Դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակը չափելու համար մի բուռ ավազ էին վերցնում ու անոթից անոթ փոխանցում` հետևելով ընթացքին: Մեր նախնիները գիտեին, թե մի բուռ ավազը որքան ժամանակում է անոթից անոթ լցվում: