Գաղտնիք չէ, որ 1990-ականների ամենաթողության պայմաններում ձևավորված հայկական օլիգարխիան որոշակիորեն աշխատում է իր «իմիջի» վրա, ինչը հիմնականում դրսևորվում է «բարեգործական» գործունեությամբ:
Տարիներ շարունակ գրքեր ու հոդվածներ եմ գրել` վեր հանելով մեր բազմադարյա բարերարության ավանդույթները, ներկայացրել եմ բազմաթիվ բարեգործների ազգանվեր նպաստը, կատարել եմ ազգային բարերարության առանձնահատկությունների գիտական մշակումներ, և այդ ամենը մեկ նպատակով` ցանկանալով, որ մեր երիտասարդ պետությունում վերականգնվի 17-դարյա բարեսիրության մշակույթը:
Առակագրի խոսքի համաձայն` երիտասարդությունն այն տարիքն է, երբ մարդը հույժ ընդունակ է ուրախության, քանի որ ո՛չ երեխայի նման անկատար է, ո՛չ էլ ծերի նման ուժասպառ:
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում համշենահայ ռեժիսոր ՕԶՋԱՆ ԱԼՓԵՐԻ «Ապագան ձգվում է հավերժ» (Թուրքիա, 2011 թ.) ֆիլմն արժանացավ ժյուրիի էկումենիկ մրցանակին:
Հեռուստաեթերը մաքրելու մասին խոսելն արդեն ոչ միայն մոդայիկ չէ, այլև անիմաստ է: Անճաշակ հեռուստանախագծերն ու նրանց ոչնչով չզիջող սերիալները քննադատությունների կիզակետում են, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Ընթերցողից խոնարհաբար հայցելով մոսկովյան առաջնությունում հայ մարզիկների մրցելույթը «Նեմեսիս-1983» անվանելու թույլտվությունը` նրանից պիտի մի բան էլ խնդրենք` թույլ տալ հակիրճ շարադրանքով անդրադառնալ Մոսկվայի օլիմպիական խաղերում մեր ծանրորդների մասնակցությանը, քանի որ այն շատ բաներով պայմանավորեց հայկական ծանրամարտի մինչ այժմ չգերազանցված թռիչքը: Սակայն եկեք այստեղ էլ մի պահ ընդմիջենք, որովհետև… ի սկզբանե էր բանը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...