-
14.06.2012|
05:59
Հունիսի 15-ից տրանսպորտի և կապի նախարարության առաջարկն իրականություն կդառնա։ Վաղը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի երկաթուղային կայարանում կիրականացնի օնլայն տոմսերի վաճառքի շնորհանդեսը։
-
14.06.2012|
04:55
Հունիսի 14-ի նիստի ընթացքում կառավարությունն անակնկալի եկավ ՀՀԿ ԳՄ խորհրդի երեկոյան 19.00-ին նախատեսված նիստը, որում հաստատվելու էր կառավարության նոր կազմը, տեղափոխվել է հունիսի 15-ին։
-
14.06.2012|
03:50
Այս գիշեր կրկին հարձակում է եղել հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am վրա: Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:
-
14.06.2012|
03:32
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
-
14.06.2012|
02:42
Հունիսի 14-ն Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
-
14.06.2012|
01:21
ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները հայտնաբերել են, որ սերնդաշարունակող հայրը ինչքան հասուն տարիքում լինի, այնքան ավելի մեծ կլինի նրանից սերվող երեխայի երկարակյաց լինելու հավանականությունը:
-
14.06.2012|
01:16
«Դար» հիմնադրամի տրամադրած 30 միլիոն դրամի հաշվին սկսվել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գյուղկենտրոնից դպրոց տանող 500 մ ընդհանուր երկարությամբ (3500 քառ. մ մակերեսով) ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:
-
14.06.2012|
01:13
«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում, սկսել է իրականացնել «Գյումրու օգնող ձեռքեր. հանուն գետակի մաքրության» ծրագիրը:
-
14.06.2012|
01:08
Կապանի տարածաշրջանի շուրջ 3500 հա անտառատարածքներում սկսվել են «տերևակեր ոսկետուտ» և «երկրաչափ» կոչվող վնասատուների դեմ ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները, որոնց ավարտը նախանշվել է մինչև հունիսի 17-ը:
-
14.06.2012|
00:58
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա, եթե չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հարցում: