Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Քարահունջցի բանջարահավաքները վթարի են ենթարկվել

    Քարահունջցի բանջարահավաքները վթարի են ենթարկվել

    01.06.2012| 14:04
    Մայիսի 31-ին Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ համայնքի ավտոճանապարհից դուրս եկել և ձորն է ընկել քարահունջցի բանջարահավաքներին գյուղ տանող բեռնատարը: Վթարի պատճառով զոհվել է Քարահունջի բնակչուհի, երեք երեխաների մայր` Նադեժդա Հակոբյանը: Մյուս 17 ուղեւորներից 11-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
  • Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից  վիրավորվել է  Տավուշի  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  բնակիչը

    Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից վիրավորվել է Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը

    01.06.2012| 14:02
    Հունիսի 1-ին` խաղողի այգում աշխատելիս ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից աջ ազդրի միջանցիկ հրազենային վնասվածք է ստացել Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ` 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:
  • Կապանում օձերը ներթափանցում են մարդկային կացարաններ

    Կապանում օձերը ներթափանցում են մարդկային կացարաններ

    01.06.2012| 13:59
    Հունիսի 1-ին` ժամը 18.21-ին, Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է մեկ մետր երկարությամբ օձ: Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք սողունին վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:
  • Իրենց երազների քաղաքը փոքրիկները պատկերեցին  նկարների միջոցով

    Իրենց երազների քաղաքը փոքրիկները պատկերեցին նկարների միջոցով

    01.06.2012| 09:56
    Կասկադում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակում հունիսի 4-ից կտեղակայվեն «ցանկությունների պատեր», ուր մայրաքաղաքի բնակիչները կարող են արտահայտել իրենց կարծիքներն ու առաջարկությունները Երևանի արտաքին ձևավորման մասին:
  •  NASA-ի գիտնականները կանխատեսում են գալակտիկաների բախում

    NASA-ի գիտնականները կանխատեսում են գալակտիկաների բախում

    01.06.2012| 09:50
    NASA-ի աստղագետները Hubble աստղադիտակի միջոցով պարզել են, որ երկու գալակտիկաների` Ծիր Կաթինի, որի մեջ է գտնվում Արեգակնային համակարգը, և Անդրոմեդայի միգամածության միջև տեղի է ունենալու բախում:
  • Ըստ Բուլղարիայի նախագահի` Աստված բուլղարացի է

    Ըստ Բուլղարիայի նախագահի` Աստված բուլղարացի է

    01.06.2012| 09:47
    Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը որոշել է, որ Աստված ազգությամբ բուլղարացի է: Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղական «Տրուդ» թերթին, Պլևնելիևը նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ ծանոթացել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգների վերջին 60 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցող երկրաշարժերի գրաֆիկին:
  • Հայաստանի առաջնությունը հիշեցնող առաջնություն

    Հայաստանի առաջնությունը հիշեցնող առաջնություն

    01.06.2012| 05:19
    Այս օրերին Սարանսկ քաղաքում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: 69 կիլոգրամ քաշային կարգում միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով դարձել է փոխչեմպիոն: Արծաթե է եղել նրա մրցելույթը նաև պոկում վարժությունում` 145 կիլոգրամ:
  • Քոֆի Անանը Սիրիայի հարցը քննարկում է Լիբանանում

    Քոֆի Անանը Սիրիայի հարցը քննարկում է Լիբանանում

    01.06.2012| 05:16
    ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Լիբանանում հանդիպել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի և օրենսդիր մարմնի ղեկավարի հետ:
  • Ֆրանսիայի նախագահի գլխավոր պահապանը կին է

    Ֆրանսիայի նախագահի գլխավոր պահապանը կին է

    01.06.2012| 04:53
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անվտանգության ջոկատն այսուհետև կղեկավարի 44-ամյա Սոֆի Ատտը: Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ այս պատասխանատու պաշտոնը վստահում են կնոջը:
  • Միասնական քննությունները մեկնարկեցին

    Միասնական քննությունները մեկնարկեցին

    01.06.2012| 04:10
    Այսօր Հայաստանում մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: