Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  •  Ո՞Ւմ բաժին կհասնի երկաթուղու բաժնետոմսերից

    Ո՞Ւմ բաժին կհասնի երկաթուղու բաժնետոմսերից

    24.05.2012| 07:44
    Հայաստանը ձեռքերը ծալած չի հետևի, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ձեռք բերել Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ը։ Ըստ մեր տեղեկությունների, Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ի օտարման գործընթացին կմասնակցի նաև հայկական մասնավոր ընկերությունը։
  • Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի  անկայուն եղանակը

    Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը

    24.05.2012| 07:25
    Մայիսի 25-29-ին հանրապետության շրջանների զգալի մասում՝ գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում էապես չի փոխվի:
  •  Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    24.05.2012| 07:23
    ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում: Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը:
  • Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    24.05.2012| 06:56
    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ԵՄ խորհրդատվական խումբը մայիսի 21-ին Երևանում անցկացրել են համատեղ սեմինար: Այն նպատակուղղված էր կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» քննարկմանը, հստակեցմանը և ԵՄ «Սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող կանոնակարգը» ՀՀ օրենսդրությանը մոտարկմանը: Սեմինարի նպատակն էր միաժամանակ վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի վերամշակման, արտադրության, ներքին սպառման և արտահանման ոլորտներում:
  •  «Ապագա սերունդը կհարցնի` այս երրո՞րդն ով է»

    «Ապագա սերունդը կհարցնի` այս երրո՞րդն ով է»

    24.05.2012| 06:35
    Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս «Արդի հայ արձակը» վրացերեն անթոլոգիայի շնորհանդեսն էր: «Մեր գրաֆոնդերում վրացերեն գրքերը փոքր թիվ են կազմում, կարծում եմ` այսօրվա հանդիպումը հենց այն նախադեպն է, որը կօգնի մեզ գրադարանի ֆոնդերը համալրելու վրացերեն և դասական, ինչու ոչ` նաև ժամանակակից գրականության նմուշներով»,- ասաց գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
  • «Ազատ, անկաշկանդ, ստեղծարար կենսադաշտում»

    «Ազատ, անկաշկանդ, ստեղծարար կենսադաշտում»

    24.05.2012| 06:01
    Նորարար-փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որտեղ կներկայացվի ավելի քան 300 ֆիլմ` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Թուրքիայից և այլ երկրներից: «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգին մասնակցում է 61, «Կարճ ֆիլմեր» անվանակարգին` 23, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգին` 17 ֆիլմ: Մրցութային ծրագրում ներկայացված է 101 ժապավեն, արտամրցութայինում` 199:
  • ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ

    ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ

    24.05.2012| 05:13
    «Առաջիկայում ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ և, իմ կանխատեսմամբ, ապագայում այն կվերածվի մեկ կուսակցության»,- այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը` հավելելով, թե կոնգրեսից «Հանրապետություն» կուսակցության դուրս գալու մեջ չպետք է փնտրել իշխանության ականջները:
  • Սերժ Սարգսյանի կոշտ պայմաններն ու Գագիկ Ծառուկյանի մեծ պահանջները

    Սերժ Սարգսյանի կոշտ պայմաններն ու Գագիկ Ծառուկյանի մեծ պահանջները

    24.05.2012| 05:02
    Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ԲՀԿ-ի կոալիցիոն կառավարության մաս չկազմելու ԲՀԿ-ի որոշումը պայմանավորված է ՀՀԿ-ԲՀԿ որոշմամբ: «Ամենայն հավանականությամբ, տարբեր օրակարգեր են դրվել սեղանին ու հատման կետ չի եղել: Շատ կոշտ են եղել Սերժ Սարգսյանի դրած պայմանները և շատ մեծ՝ Գագիկ Ծառուկյանի պահանջները»,-այս կարծիքին է Սուրեն Սուրենյանցը, ով համոզված է նաև, որ ցուցակում Օսկանյանի «երկրորդ համար» լինելը չի նշանակում, թե այդ կուսակցության հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:
  • Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին

    Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին

    24.05.2012| 04:52
    Մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բջջային հեռախոսով հարվածել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, երբ վերջինս իր ներկայությամբ հայհոյել է Սերժ Սարգսյանին: Լուրի առնչությամբ նախարարը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է , և մեր միջև նման բան լինել չէր կարող:
  • Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    24.05.2012| 02:22
    Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան (2-7 մ/վրկ), ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (18-23 մ/վրկ): Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: