Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    24.05.2012| 01:52
    Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ միաժամանակ չբացառելով նրա գոյությունը, ինչն իրավիճակը դարձնում է անորոշ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին, ով իր գործընկեր սենատորների հետ ճանաչողական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մարինին նաև ընդգծել է, որ ԼՂՀ-ում 20-ամյա աշխատանքի շնորհիվ ստեղծվել են պայմաններ ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար։
  • Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ  համայնքապետը

    Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ համայնքապետը

    24.05.2012| 01:45
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Համատեղ և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին, որը մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով, դադարեցրել էր ղեկավարի ստանձնած լիազորությունները, Տարոն Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ հետագա գործունեությամբ ևս նա կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:
  •  Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք

    Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք

    24.05.2012| 01:43
    Մայիսի 22-ին Սյունիքում տեղացած կարկտից վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի պտղատու այգիներն ու բանջարանաբոստանային ցանքատարածքները: Կարկտին հաջորդած սելավի պատճառով Շվանիձորում փլվել են երկու տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր, վտանգվել են առանձնատներ: Սելավների պատճառով շարքից դուրս է եկել նաև Շվանիձորի ոռոգման համակարգը: Ջրաբերուկներն ու տիղմը փակել են նշված գյուղի հիմնական ճանապարհները: Ներկայումս գործում է միայն գյուղն արտաքին աշխարհին կապող մայրուղին:
  •  Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    24.05.2012| 01:37
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր:
  •  Լոռիում և Շիրակում գայլերը մեծ թվով անասուններ են հոշոտել

    Լոռիում և Շիրակում գայլերը մեծ թվով անասուններ են հոշոտել

    24.05.2012| 01:32
    Վերջին տարիներին Հայաստանի բարձրլեռնային տարածքներում ավելացել է գայլերի քանակը: Այնտեղ, ուր դրանք շատ են բազմացել (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ), տուժել են ոչխարի հոտեր, նախիրներ: Վերջին դեպքն արձանագրվել է մայիսի 23-ին` Լոռու Արջուտ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող 26 գլուխ ոչխարը: Երկրորդ հարձակումը գրանցվել է դարձյալ նույն օրը Շիրակի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են Փայլակ Իսրայելյանի 42 գլուխ ոչխարի հոտը:
  • Առատություն

    Առատություն

    24.05.2012| 00:34
    Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:
  •  Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

    Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

    24.05.2012| 00:04
    «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Այս մասին տեղեկացնում են միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
  • Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը Վանաձորում

    Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը Վանաձորում

    23.05.2012| 07:06
    Վանաձորի կերպարվեստի թանգարանում շարունակվում է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը, որն իրականացվել է նրա ծննդյան 60-ամյակի առիթով: Առաջիկա սեպտեմբերին նա լայն հանրությանը կներկայանա Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում:
  • «Նկարակալին» ուսանողներն են

    «Նկարակալին» ուսանողներն են

    23.05.2012| 06:53
    Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում սկսվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիպլոմների պաշտպանությունը: Այն կընթանա մինչև մայիսի 28-ը: Արդեն ավարտվել են կերպարվեստի ֆակուլտետի (գեղանկար, գրաֆիկա, քանդակ) դիպլոմների պաշտպանությունը: Մայիսի 24-ին կիրառական արվեստի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի դիպլոմների պաշտպանությունն է` 2-րդ հարկի ցուցասրահում:
  • Կռատուկը` որպես դեղամիջոց

    Կռատուկը` որպես դեղամիջոց

    23.05.2012| 05:15
    Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող, վառ ծիրանագույն ծաղիկներով, մինչև 1,5 մ բարձրությամբ կռատուկը (նաև կռոթնի, խաբշուկ), որն աճում է ճամփեզրերին, արոտավայրերում, բանջարանոցների ցանկապատերի մոտ, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է հնուց: Դեղաբույսի արմատների և տերևների մեջ եղած պրոտեինը, ինսուլինը, եթերայուղերը, դաբաղանյութերը, C վիտամինը, պալմիտինաթթուն, իսկ սերմերում եղած ճարպայուղն ու գլիկոզիդ արկտին բուժում են ուռուցքները, այտուցները, արյունազեղումները, վեներական հիվանդությունները, չեզոքացնում թունավոր միջատների և օձերի խայթոցներից օրգանիզմ թափանցած թույները: