Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 15 սմ-ով

    Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 15 սմ-ով

    23.05.2012| 04:46
    Մայիսի 21-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,44 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 15 սմ-ով: Արագածի բարձր լեռներում (2800 մ-ի վրա) ձնածածկը ներկայումս 71 սմ է:
  • Բյուզանդական կայսրությունից մինչև մեր օրերը

    Բյուզանդական կայսրությունից մինչև մեր օրերը

    23.05.2012| 04:28
    Աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայությունը Հայաստանում միշտ էլ նկատելի է եղել քաղաքական տարբեր վեկտորների ուժեղացմանն ու թուլացմանը զուգահեռ: Իսկ դրա լավագույն դրսևորման պահը, բնականաբար, ընտրություններն են: Խորհրդարանական ընտրությունների այսօրվա պատկերն ընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլև, թեև ոչ լիարժեքորեն, Արևմուտքի համար: Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ի դեսպանատունը նախընտրական շրջանում մշակած իր պրոյեկտ-ծրագիրը կիսով չափ է իրագործված համարում՝ ունենալով համապատասխան ներկայացուցիչներ Հայաստանի նոր խորհրդարանում:
  • «Ֆրանսիացիները կշտացել են հայհոյախառն գրականությունից»

    «Ֆրանսիացիները կշտացել են հայհոյախառն գրականությունից»

    23.05.2012| 04:18
    «Հայ գրարվեստ» մատենաշարի շրջանակներում Փարիզում լույս է տեսել հայ ժամանակակից գրողների պատմվածքների ֆրանսերեն ժողովածուն: «Հայկական խճանկար» վերնագրով մատենաշարում ներկայացված են ժամանակակից 17 գրողներ` Ռաֆայել Նահապետյան, Սուսաննա Հարությունյան, Վահագն Գրիգորյան, Մարիամ Ասրյան, Հովիկ Վարդումյան, Հովհաննես Երանյան և այլք:
  • Ջրամբարներում կուտակված ջուրն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  կուտակվածից

    Ջրամբարներում կուտակված ջուրն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից

    23.05.2012| 04:13
    Մայիսի 21-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 427 մլն խմ:
  • Հարցականի տակ է

    Հարցականի տակ է

    23.05.2012| 04:08
    Աշխարհահռչակ խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերը: Ճիշտ է, իր իսկ խոստովանությամբ վերջնական վճիռը նա կկայացնի ամենավերջին պահին, սակայն ակնհայտ է, որ տարեսկզբին կրած ծանր վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը ցանկալի ընթացք չունի:
  • Փոքրիկ սրտացավեր

    Փոքրիկ սրտացավեր

    23.05.2012| 01:44
    Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա։ Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը։ Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը։
  • Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

    Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

    23.05.2012| 00:44
    Հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում և Շուշիում, տեղի կունենա Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը։ Ինչպես հայտնում են «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովից, այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո։
  • Առաջինը` իսպանացիների հետ

    Առաջինը` իսպանացիների հետ

    22.05.2012| 10:49
    Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 23-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականն իր առաջինը խաղը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Հաջորդաբար մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու բելգիացիներն (մայիսի 25) ու իտալացիները (մայիսի 28):
  • ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից վնասվել է շենքի տանիքը

    ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից վնասվել է շենքի տանիքը

    22.05.2012| 07:40
    Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում մի քանի ժամ առաջ բռնկված հրդեհը քիչ առաջ հաջողվել է մարել: ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կրակը հնարավոր է եղել արագ տեղայնացնել ու մարել հրշեջների արհեստավարժության շնորհիվ , այրվել է միայն շենքի տանիքը: Միաժամանակ նա հերքեց արդեն իսկ շրջանառվող վարկածը, թե հրդեհը կարող է պայթյունի հետևանք լինել, չբացառեց նաև դրսից բռնկված լինելու հավանականությունը: «Պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն»,-հավելեց փոխտնօրենը:
  • «Սեփականաշնորհված» մայթեր