Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Էլեկտրոնային դրամ. արագ և շահավետ

    Էլեկտրոնային դրամ. արագ և շահավետ

    18.05.2012| 10:46
    Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` «Իդրամ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում կիրականացնի էլեկտրոնային դրամի թողարկման և սպասարկման ծառայություն, որի գործունեությունը նպատակուղղված է ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների, ՏՏ ոլորտի և, մասնավորապես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների զարգացմանն ու խթանմանը: Երեկ «Իրատես de facto» ակումբում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության տնօրեն ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
  • Կառլոս Ֆուենտես Մասիասը` հեռացած մեքսիկացիներից ևս մեկը

    Կառլոս Ֆուենտես Մասիասը` հեռացած մեքսիկացիներից ևս մեկը

    18.05.2012| 10:43
    Կյանքից հեռացավ 20-րդ դարի վերջին ռոմանտիկներից մեկը: Գրականագետներն ինձ հետ համաձայն չեն լինի, որովհետև նա ներկայացուցիչն էր մոգական ռեալիզմի լատինաամերիկյան փառահեղ փաղանգի, որ գրականություն բերեց իր մայր ցամաքի անցյալն ու ապագան: Եվ, այնուամենայնիվ, հրաշալի այդ ռեալիստների կյանքի ու գործի մեջ ռոմանտիզմն ակնհայտ է, որովհետև միայն ռոմանտիկը կարող է այդքան սիրահարված նայել կյանքի աչքերին:
  • Լավ ավարտի ակնկալիքով

    Լավ ավարտի ակնկալիքով

    18.05.2012| 10:40
    Գվատեմալայի Անտիգուա քաղաքում ավարտին է մոտենում մինչև քսան տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս պահի դրությամբ Չինաստանի տղաների ընտրանին թիմային հաշվարկով այնպիսի գերազանցություն է ապահովել մասնակից մյուս երկրների նկատմամբ, որ միայն զարմանք ու հիացք է առաջացնում: Նրանք ոսկե մեդալների են արժանացել 56 (Քսյոնգ Չեն` 260 կգ), 62 (Չեն Մաո` 300 կգ), 69 (Չաո Յու` 342 կգ), 85 (Հուասոնգ Ժանգ` 359 կգ) քաշային կարգերում` հնարավոր ութից չորսում:
  • Պատասխան հարվածի շրջագծից դուրս

    Պատասխան հարվածի շրջագծից դուրս

    18.05.2012| 10:22
    Խորհրդարանական ընտրությունների 12-րդ օրը տրամաբանորեն պիտի պակասեին հարցերը, և քաղաքական նոր խճանկարը հավաքված պիտի լիներ: Հայտարարությունների ու հայտնությունների պակաս չկա, և չկա հստակություն: Որովհետև բոլորի հայտարարությունների ու հայտնությունների հիմքում յուրաքանչյուրի սպասողական վիճակն է` բոլորը բոլորին ասում են, որ իրենք խաղացող են, ոչ ոք խաղն իր վրա չի վերցնում: Հայ քաղաքական միտքն ու կամքը շարունակում են մնալ պատասխան հարվածի շրջագծում` մենք ունենք փայլուն հակախաղեր, մենք ունենք հիանալի հակահարվածներ, մենք ունենք զգետնող հակափաստարկներ, բայց մենք մատնվում ենք պարապուրդի, երբ խաղը, հարվածը և փաստարկը չկան:
  • Ոչ-ոքիները շարունակվում են

    Ոչ-ոքիները շարունակվում են

    18.05.2012| 06:43
    Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում մեկնարկած Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտում չորս տուրից հետ դարձյալ հավասար արդյունք է: Մինչև այժմ կողմերից ոչ մեկին և ոչ մի պարտիայում չի հաջողվել առավելության հասնել մյուսի նկատմամբ: Առայժմ ամենալարվածը մնում է մրցամարտի երրորդ պարտիան, որտեղ, մասնագետների կարծիքով, աշխարհի չեմպիոնն առավել քան մոտ էր հաղթանակին, սակայն չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից:
  • Սպասվում է դաժան փորձություն

    Սպասվում է դաժան փորձություն

    18.05.2012| 06:42
    Մայիսի 23-ին Իտալիայում կմեկնարկի մինչև տասնինը տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «էլիտ ռաունդի» մրցաշարը: Հայաստանի ընտրանին Իտալիայի, Բելգիայի ու Իսպանիայի հավաքականների հետ կվիճարկի աշխարհամասի առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգիրը: Մեր հավաքականի առաջին մրցակիցն է լինելու Իսպանիայի ընտրանին, հաջորդ մրցակիցներն են բելգիացիները (մայիսի 25) և իտալացիները (մայիսի 28):
  • Սամբիստները սկսում են

    Սամբիստները սկսում են

    18.05.2012| 06:41
    Երեկ Մոսկվայում մեկնարկեց սամբոյի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան և Արթուր Վարդանյանները (57 և 62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (60 կգ):
  • Լոնդոնը մնաց երազանք

    Լոնդոնը մնաց երազանք

    18.05.2012| 06:39
    Չինաստանում մեկնարկած կանանց բռնցքամարտի յոթերորդ առաջնությունը շատ արագ ավարտ ունեցավ մեր ներկայացուցիչների համար: Առանձնապես տհաճ անակնկալ մատուցեց Եվրոպայի անցած տարվա չեմպիոնուհի Արմինե Սինաբյանը (66 կգ), ով ֆավորիտներից մեկն էր համարվում, «Լոնդոն-2012»-ի ռեալ թեկնածու:
  • Սյուզի Կենտիկյանը պարտվեց

    Սյուզի Կենտիկյանը պարտվեց

    18.05.2012| 06:38
    Գերմանաբնակ քսանվեցամյա Սյուզի Կենտիկյանը չկարողացավ պահպանել թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամերիկուհի Մելիսիա Մաքմարոուի հետ հայազգի բռնցքամարտիկի մենամարտը ստացվեց չափազանց լարված, մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին հավակնորդին, մեկը պայքարը գնահատեց հավասար:
  • Ինչպես նախորդ տարի

    Ինչպես նախորդ տարի

    18.05.2012| 06:37
    Սլովենիայում ավարտվեց մինչև տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Ինչպես անցած տարի, աշխարհամասի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեցին Նիդերլանդների ու Գերմանիայի ընտրանիները: