Մինչ քաղաքական դաշտը քննարկում է` ինչո՞ւ է հիվանդացել Լևոն Տեր-Պետրոսյանը, արդյո՞ք հիվանդացել է, թե՞ ինչ-որ մեկը նրան ասել է` այլևս հետ քաշվի, ու այդ մեկը Սերժ Սարգսյանն է, և որ իրականում Լևոնը խաղում է Սերժի, ոչ թե «այլոց» հետ: Հետն էլ դրանով Լևոնն ընդհանրապես փոշիացնում է ՀԱԿ-ի ձայները` խոշոր հարցականի տակ դնելով ՀԱԿ-ի հայտնվելն ապագա պառլամենտում:
Այսպիսով, ըստ լավատեղյակ աղբյուրների` նոր զարգացումներ են տեղի ունենում «Բրյուսել գնացածներ & ՀԱԿ» կոնֆիգուրացիայում ևս:
Հիշենք` օրերս Բրյուսել, պրոՆԱՏՕ-ական այց են կատարել Արամ Զ. Սարգսյանը, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանն ու Մարթա Այվազյանը, ինչի արդյունքում առանց այն էլ նրանց շուրջը նեղացած օղակն է՛լ ավելի է սեղմվել:
Գիտենք, որ արևմտյան արժեքներ պաշտպանող Արամ Սարգսյանի հետ մեկընդմիշտ ռուսիստի վերածված Լևոնը խոր անհաշտություն ուներ: «Ով մեզ հետ չէ, դավաճան է» ՀՀՇ-ական հաջորդ նոմինացիայով էլ ՀԱԿ-ում պտույտի մեջ էր «նեպրիյազնը», որ Արմենը` Վազգենի կրտսեր եղբայրը, ընդունում-ճանապարհում է Սերժին, Տիգրանին` «առանց Լևոնին հարցնելու»:
Սակայն Արամ Զ. Սարգսյան-Լևոն գեոքաղաքական «բանավեճը» է՛լ ավելի արմատական էր դարձել Լևոնի` ԲՀԿ-ի մասով հայտնի «վերլուծության», ապա և դրան հաջորդող պրագմատիկ քայլերի արդյունքում. Արամը կատեգորիկ ձևով այդ ամենի հետ համաձայն չի եղել:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, ապա վերջինս, գիտենք, լուրջ առողջական խնդիրներ ուներ, ՀԱԿ-ը որևէ կերպ սատար չէր կանգնել նրան, ՀԱԿ-ի մնացած անդամների հետ ևս երբեմն լավ հարաբերություններ ունեցող Ռուբեն Հայրապետյանը հոգացել էր Ա. Քոչարյանի` Գերմանիայում տեղի ունեցած վիրահատության հոգսը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Անդրանիկ Քոչարյանի հետ մեկ տարուց ավելի «հիմնադիր նախագահը» չխոսի, չշփվի, չհարաբերվի:
Մի խոսքով` ՀԱԿ-յան բրյուսելյան պասաժից առաջ էլ Արամը հանդիպել էր նաև «Ազատ դեմոկրատների» հետ, ինչն ընդհանրապես հունից հանել է օրթոդոքս, կոալիցիոն անդամներից միայն մեկի հետ հավեսով խաղացող ՀԱԿ-ականներին:
Այնուհանդերձ, կարծիք կա, որ այս «գետնին» վրա իրական զարգացումները տեղի կունենան հետընտրական փուլում:
«Ժդյոմս»:
Կարմեն Դավթյան